...

Յաման շուստրին դուրս եկավ

Յաման շուստրին դուրս եկավ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի թամանյանական շենքերի պատերը «բոլտերով» ծակծկելու և շինություններին վնաս հասցնելու թեմային, մեղադրել է նախկիններին. «Այդ շենքերին իրապես վնաս հասցվել է բավականին երկար ժամանակ, երկար տարիների ընթացքում։ Եվ ես չէի ուզենա, որ համեմատեինք այն, ինչ արվել է նախկինում, որը վնաս է, և այն կազմակերպչական նվազագույն միջամտությամբ նուրբ աշխատանքը, որը իրականացրել է քաղաքապետարանը»:

«ՉԻ». Խելոք տղա է Ավինյանը: Բանիմաց ու շուստրի: Արդեն լավ յուրացրել է այն դասը, որ ինչ պրոբլեմ լինի, դրա մեղքը գցի նախկինների վրա: Ու էս դասը հենց նախկիններից է յուրացրել: 

Բայց որ Հրապարակի շենքերը բոլտ ու գայկով փչացնելը նախկինների հետ կապեին, էս մեկը նույնիսկ նախկինների մտքով չէր անցնի: Տվին-անցան: Վերջին անգամ նման բան մեկ էլ Արգիշտի թագավորի ժամանակ է եղել, երբ Էրեբունի ամրոցը ծակում էին, ասում էր՝ մեղավորը Մենուան է:

Բա որ երեկ այդ աղավաղված շենքերի 870 հատ լուսանկար էին տարածել, թե որտեղ, ինչ են ծակել, Երևանի քաղաքապետարանը հերքում էր տարածել, որ այդ լուսանկարներից մեկը... ֆեյք է: Էն 869-ի մասին բան չէին ասել, կոնկրետ մեկի մասին էին խոսել: Սա նոր ռեկորդ է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   839 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ