...

Յուղը վրեն պատգամավորը

Յուղը վրեն պատգամավորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Արցախի մի մասը կորցնելու, զոհեր ունենալու համար մեղավորն ո՞վ է, ասել է. «Բնականաբար, հիմնական մեղքի բաժինն այն մարդկանցն է, ովքեր 25 տարի շարունակ առանց խղճի խայթի թալանել են»:

«ՉԻ». Դե, թոփ-թազա պատգամավոր է, ուսապարկի փոշին դեռ վրան է, որոշել է խորհրդարանում միանգամից արդարացնել ստացած մանդատը: Ու լավ էլ ստացվում է: Զգում ենք, որ այս տղան դեռ շատ հեռուն կգնա: 

Սրանք մեզ հիշեցնում են Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» պիեսի թագավորին, որն իր տխմարություններն ու վայրագություններն արդարացնում էր նրանով, որ շատ վատ ապուպապեր, բարեկամներ, հայր-մայր է ունեցել, որոնցից էլ ժառանգել է նրանց անտանելի հատկանիշները: Ասում է՝ ես ի՞նչ անեմ, որ մարդուն խոշտանգել եմ տալիս, մորքուրս էլ էր այդպիսին, մեղավորը նա է:

Հիմա  սրանք առանց խղճի խայթի իրենց տխմարությունները վերագրում են նախկիններին, թեպետ այդ նախկիններն արդեն 2,5 տարի չկան, այլ կար բացարձակ իշխանություն ունեցող ուժ, համարյա թագավորական լիազորություններով, բայց դե, շատ վատ նախկիններ են ունեցել: Երկիրը աղետի եզրին են հասցրել, մեղավորը նախկիններն էլ: Հետաքրքիր է, բա որ նախկինները չլինեին, ո՞ւմ էին մեղավոր համարելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   749 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ