Հայաստանի ոստիկանությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 2 միլիարդ 443 միլիոն 800 դրամի կամ 5 մլն դոլարի ծառայողական մեքենաներ է գնել: Կնքվել է ընդհանուր 140 հատ «Տոյոտա» մակնիշի մի քանի դասի մեքենաների ձեռքբերման պայմանագիր: Factor.am-ը հայտնում է, որ այս մասին նշված է Գնումների պետական համակարգի պաշտոնական կայքում:
«ՉԻ». Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել: Լավ էլ պատահում է: Մարդը լավ է խաղում ընդդիմադիրի իր դերը, ըստ արժանվույն գնահատվում է:
Գիտենք, գիտենք, որ շատերը կասեն՝ սրա վախտը չի, աշխարհը խառնվել է իրար, բայց տեսեք, որ այս նեղ մաջալին լավ էլ փող են աշխատում:
Մենք ասում ենք՝ լավ, սրանց փողերը ե՞րբ են պրծնելու, այսքան կայք ու TV, բլոգեր, ֆեյք-մեյք են պահում: 5 մլն մի գործարքով են աշխատում, որտեղի՞ց պրծնի: Կդնեն ջեբները ու նորից կհայտարարեն նախորդ թալանչի ռեժիմի և հայրենիքի փրկության մասին: Մինչև հաջորդ գործարքը: