...

Ապագա կա ապագա

Ապագա կա ապագա

Բանից պարզվում է՝ ՀՀ Ազգային ժողովն օգոստոսի 22-ից ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների համար կազմակերպում է երկշաբաթյա անվճար ամառային դպրոց, որտեղ կդասավանդվեն քաղաքագիտական և հասարակագիտական առարկաներ։

Մեր տեղեկությունների համաձայն՝ առանձին դասաժամեր կնվիրվեն «Ստորին վերջույթների կիրառումը խորհրդարանական քննարկումների ժամանակ», «Սահմանամերձ շրջանների հիմնախնդիրներին նվիրված արտագնա նիստի կազմակերպումը Մալդիվյան կղզիներում», «Կոճակների սեղմումը բացակա ընկերների փոխարեն՝ քթով և մարմնի այլ մասերով», «Նստամկանների դերը քաղաքական էլիտայի կայացման գործում», «Փաշինյանը՝ փառահեղ հաղթանակների խորհրդանիշ» և այլ թեմաների։ Բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտները վիճակահանությամբ կզբաղեցնեն տարբեր փոխնախարարների պաշտոններ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1555 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ