...

Արդեն կարելի է հպարտանալ

Արդեն կարելի է հպարտանալ

Այսօր Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ»:

«ՉԻ». Հա, իշխանությունները հասցրին նրան, որ Քոչարյանն արդեն հպարտանում է իր վաստակներով: 

Արդեն հանգիստ կարող է հպարտանալ մարտի 1-ով, 2004-ի ապրիլի 12-ով, 1998-ի հեղաշրջմամբ, հարյուրավոր քաղբանտարկյալներով, ԺԵԿ-ի տեղեկանքով, 98-ի հեղաշրջմամբ, սաֆարիներով, մեր էներգոհամակարգը պարտքերի դիմաց փոզմիշ անելով: Հպարտանալու ի՞նչ վատ առիթներ են: Բան չես կարող ասել, մարդը վաստակել է:

Միայն թե, վաստակել է ոչ թե այս իշխանություններից, այլ ժողովրդից: Այս իշխանությունը ո՛չ սիրել գիտի, ո՛չ ատել: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ