...

Արտոնությունները՝ միայն բարձրաստիճան քայլածներին

Արտոնությունները՝ միայն բարձրաստիճան քայլածներին

Երևանի Լվովյան փողոցի հարակից կանաչ տարածքներում ինքնակամ շինություններ կառուցած քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց ու պահանջել հանդիպում Տիգրան Ավինյանի հետ, նրանցից մի քանիսն էլ ասել են, թե հարգում են վարչապետին ու քաղաքապետին, խոնարհվել են նրանց առաջ, նրանց հետ քայլել են, հեղափոխություն արել, «սիրով բերել իշխանության», բա ինչո՞ւ են հիմա իրենց դուրս շպրտում, տներն էլ՝ քանդում․․․

«Ձեզ տեղն ա», «հասնում ա» ու նմանատիպ այլ արձագանքները մի կողմ թողնենք և փորձենք հասկանալ այդ մարդկանց վարքագիծը, բայց՝ ոչ թե հիմա, այլ «հեղափոխության» օրերին։ Փաստորեն նրանք ինքնակամ տարածքներ են զավթել, տներ սարքել, բայց սիրով գնացել են մասնակցելու այն «հեղափոխությանը», որի արդյունքում իբր պիտի վերջ դրվեին անօրինականություններին։ Ասենք՝ Նիկոլը բարձրախոսով ճղճղացել է, թե «այս հանցավոր իշխանությունները թալանել են երկիրը, զավթել են Երևանը, խլել են մեր կանաչ տարածքները», սրանք էլ, իրենց ապօրինի տների բանալիները գրպաններում զնգզնգացնելով, գոռացել են «այո՛»։ Համաձայնվեք՝ անհասկանալի վարքագիծ է։

Փոխարենը՝ այսօրվա վարքագիծը հասկանալի է։ Մարդիկ պարզ ասում են՝ «դուք հո անաղուհաց քրդի շո՞ւն չեք, արա՛, դուք մեր օգնությամբ մի ամբողջ երկիր եք զավթել ու վայելում եք, թողեք՝ մենք էլ մե՛ր զավթածը վայելենք»։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2124 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ