...

Արյունոտ դրոշ՝ մեր ընդդիմության

Արյունոտ դրոշ՝ մեր ընդդիմության

«Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկել Ռոբերտ Քոչարյանի ու քաղաքացիների միջև փակ ֆորմատով հանդիպումը: «Հրապարակը» հայտնում է, որ քաղաքացիներից մեկը Քոչարյանին հարց է տվել, թե երբ է նա պատրաստվում վերադառնալ, առաջնորդել ժողովրդին ու վերջապես հանել երկիրն այս ծանր վիճակից: «Դուք ասում եք, որ ես կրկին պիտի առաջնորդ դառնամ, գնանք առաջ: Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրական պատկերը, այսինքն` արդյոք բոլորն են այդ կարծիքին, թե ոչ: Եթե իսկապես այդպես է, ապա այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»:

ՉԻ.- Հույսով լցվեցավ, սիրտը հայության... դե, ո՞նց սա չերգես Քոչարյանի այս խոսքերից հետո:

Հետաքրքիր է. մի անգամ Կինոյի տանը մի խումբ մտավորական կոչվողներ քարը գցեցին Հայաստանի ու Արցախի ապագայի վրա, արդյունքում Քոչարյանի ժամանակն եկավ: Տեսանք, ինչ եղավ: 

Հիմա էլ հերթական կինոյի տանը հերթական կինոյի բեմադրությունն է. թե այս անգամ ինչ ռոմանտիկ գործողությունների պլան ունի Քոչարյանը, սա մեզ ուր կհասցնի, դժվար է ասել: 

Հ.Գ. Միայն թե, ուրիշ բան թող վերցնի ու առաջ գնա, թե չէ դրոշն իր օրոք արյունոտվել է: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1830 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ