...

Ասել են՝ Սեդրակիչ ջան, դուխո՛վ

Ասել են՝ Սեդրակիչ ջան, դուխո՛վ

«Եթե ես վստահ չլինեի, որ հնարավոր է ապահովել 1998-2007թթ-ին արձանագրած տնտեսական հաջողությունները, այս ընտրություններին մասնակցելու հայտ չէի ներկայացնի։ Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»։

Հայտարարության հեղինակը Ռոբերտ Քոչարյանն է:

«ՉԻ». Հետաքրքիր է՝ որտեղի՞ց այդ վստահությունը: Քոչարյանը հաստատ մի բան գիտի, բայց չի ասում: Երևի վերևներից (նկատի չունենք՝ Երևանից) ասել են՝ դուխո՛վ, Սեդրակիչ ջան, հենց վերցնես իշխանությունը, նավթի գները «թռնելու են», խոպանչիների միլիարդավոր դոլարներ էլ հոսելու են Հայաստան:

1998-2007 թվականներին աճել է ամբողջ աշխարհի տնտեսությունը, շատ երկրներում աճը մշտապես երկնիշ թիվ է կազմել: Այդպիսին էր համաշխարհային տնտեսության վիճակը: Հիմա այլ է, բայց Քոչարյանը այնպես է ներկայացնում, կարծես ինքն էլ է հավատում Օսկանյանի՝ հայկական վագրի մասին ժամանակին հնչեցրած անեկդոտին:

Շինարարական փուչիկն էլ ևս մեկ անգամ փչելու հնարավորություն թերևս չկա: Լուժկովը մահացել է, և դժվար թե գտնվի մեկը, որը կհամաձայնի կեղտոտ փողերը Երևանում լվանալ:

Երբ ասում ենք՝ շատ նման եք Նիկոլի իշխանությանը, երկու կողմից նեղսրտում են, թե ինչո՞ւ եք մեզ նմանեցնում: 3 տարի առաջ էլ՝ այս օրերին, Փաշինյանը հայտարարում էր, որ վստահ է՝ ամեն ինչ շատ արագ լավ է լինելու: Եթե Քոչարյանը չի հավատում, թող աչքի անցկացնի Նիկոլի՝ 2018 թվականի հեղափոխության ժամանակ հնչեցրած ելույթները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   751 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ