...

Աշխույժ առևտուր

Աշխույժ առևտուր

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը Ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունից հրաժարվում է, ասել է. «Ցեղասպանության ճանաչումը քաղաքական առևտուր է. ցեղասպանվելու մեջ մեր մեղքն էլ կա»:

«ՉԻ». Մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Ադրբեջանը կամ Թուրքիան Հայաստանի իշխանություններից պահանջել են ընդունել հայերի մեղքը Ցեղասպանության մեջ: Կամ էլ նույնիսկ ստիպեն ընդունել, որ դա իրականում ինքնացեղասպանություն է եղել, հետո շառը գցել են թուրքերի վրա: 

Մենք հասկանում ենք, որ որպես տասնամյակների փորձ ունեցող առևտրական՝ Խաչատուր Սուքիասյանը Ցեղասպանության հարցն էլ է դիտարկում առևտրականի աչքերով, որտեղ կարելի է սակարկել, վաճառել, գնել, շահույթ ստանալ: 

Այնպես, ինչպես իշխանությունների ամբողջ գործելաոճն է: Անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության խորհրդանիշերը դարձրել են առևտրի առարկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   342 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ