...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյան - Կենդանակերպի նշանը` Օստրիախոնդխոզ:

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հետաձգվող իրադարձություններով:

Երկուշաբթի օրը փաստաբանները ձեզ ազատ արձակելու միջնորդություն կներկայացնեն՝ տուալետ գնալու սուր պահանջ ունենալու համար:

Երեքշաբթի ձեռք կբերեք «Հիվանդությունների կատալոգ» երկհատորյակը՝ ԱԱԾ մեկուսարանում ուսումնասիրելու համար: 

Չորեքշաբթի օրը կհայտարարեք, որ եթե ձեր կալանքի տակ գտնվելը երջանկացնում է ժողովրդին, ուրեմն դատարանը պարտավոր է ձեզ ազատ արձակել:

Հինգշաբթին ծանր օր է. մարզերում ի պաշտպանություն ձեր ստորագրահավաքի մարդ չի միանա. կպարզվի, որ գյուղերում պիցցա չեն սիրում:

Ուրբաթ օրը դատավորը կբավարարի տուալետ գնալու համար ձեզ ազատ արձակելու՝ փաստաբանների միջնորդությունը. տրամադրության անկում, դեպրեսիա:

Շաբաթը և կիրակին կանցկացնեք «Պապլավոկի» տուալետում՝ հետաքննչական գործողությունների համար ցուցմունքներ տալով:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3053 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ