...

Աստղերը հուշում են. Ռոբերտ Քոչարյան


Ռոբերտ Քոչարյան- Կենդանակերպի նշանը՝ Առաջավորասիական Այծ (Կազյոլուս Ալբանիուս)։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի տրավմատիկ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Քննչական կոմիտեից կստանաք հերթական ծանուցումը՝ հերթական 200 միլիոն դոլարի թալանը վերադարձնելու (կամ դրա ինչ-որ մասը որևէ հիմնադրամի փոխանցելուց հրաժարվելու) գործի շրջանակներում։

Երեքշաբթին բարեհաջող օր է։ Կհայտարարեք, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների պատճառը Լևոնն է, և կես ժամ անց Քննչական կոմիտեն կչեղարկի ու ետ կկանչի սեփական ծանուցումը։ Օրվա երկրորդ կեսին այցելություն դիմածնոտային վիրաբույժին՝ «Լևոն» բառն արտաբերելու ընթացքում չանայի անհամաչափ ծռմռման հետևանքով ծնոտային հոդի խախտման գանգատով։

Չորեքշաբթին բարեհաջող է հատկապես անշարժ գույքի ձեռքբերման գործարքների համար։ Աստղերը խորհուրդ են տալիս անձամբ իրականացնել գործարքները, առավել ևս՝ որ դեպի հունական կղզիներ թռիչքների տոմսերը չորեքշաբթի օրերին զեղչվում են մոտ 40 տոկոսով։

Հինգշաբթին հղի է ներընտանեկան կոնֆլիկտների վտանգներով։ ԱԺ «Հայաստան» խմբակցության երիտասարդ պատգամավորներից մեկը կհայտարարի, որ ինքն այդքան փողով Էգեյան ծովում ոչ թե մեկ, այլ երեք կղզի կառներ, և ասածը հիմնավորելու համար կդիմի ֆիզիկական ուժի։ Անմիջապես կփոշմանեք, որ ժամանակին բռնցքամարտի փոխարեն զբաղվել եք բասկետբոլով և սերֆինգով։ Այցելություն դիմածնոտային վիրաբույժին՝ «Լյովիկ» բառն արտաբերելու ընթացքում չանայի անհամաչափ ծռմռման հետևանքով ծնոտային հոդի խախտման գանգատով։

Ուրբաթ օրը կհայտարարեք, որ մտադիր եք դուրս գալ քաղաքականությունից։ Անմիջապես Քննչական կոմիտեից կստանաք հերթական ծանուցումը՝ հերթական 200 միլիոն դոլարի թալանը վերադարձնելու (կամ դրա ինչ-որ մասը որևէ հիմնադրամի փոխանցելուց հրաժարվելու) գործի շրջանակներում։ 

Շաբաթ օրը կհայտարարեք, որ շարունակում եք մնալ Նիկոլ Փաշինյանի հիմնական այլընտրանքը և անպայման մասնակցելու եք ընտրություններին։ Քննչականն անմիջապես կկարճի քրեական գործը և ետ կկանչի ծանուցումը։

Կիրակի օրը հանգիստ կարող եք զբոսնել քաղաքում։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   84 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ