...

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

Բլից-վիրտուալ. Ռոբերտ Քոչարյան

Դատավոր

-  Մեղադրյալ Քոչարյան, դատարանին հայտնեք ձեր հասցեն:

Քոչարյան

- Գիտեք, եթե սկսեմ հայտնել իմ բոլոր բնակարանների և առանձնատների հասցեները, ապա այս դատավարությունը չի ավարտվի: Կարճ ասեմ՝ Հյուսիսային պողոտան՝ վերից վար:

Դատավոր

- Մեղադրյալ Քոչարյան, նախկինում ունեցե՞լ եք դատվածություն:

Քոչարյան

- Հերոսին միայն Ադրբեջանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը կցանկանան դատել:

Դատավոր

- Մեղադրյալ կոնկրետ պատասխանեք հարցին:

Քոչարյան

- Դեռ ոչ: Բայց Աղվան Հովսեփյանը միշտ ասում էր՝ «Шеф, по тебе плачет весь Уголовный кодекс»:

Դատավոր

- Մեղադրանքը հասկանալի՞ է ձեզ:

Քոչարյան

- Միայն Կուշտունիցայի ֆիլմերում հնարավոր էր տեսնել, թե ինչպես են ձեռ առնում հերոսին:

Դատավոր
- Ձեռք չենք առնում: Հարցնում ենք՝ հասկանալի՞ է մեղադրանքը:

Քոչարյան

- Ինչպե՞ս կարող է հասկանալի լինել, եթե այն իմ մայրենի լեզվով չէ:

Դատավոր

- Միջնորդություն ունե՞ք դատարանին և դատախազներին բացարկ հայտնելու վերաբերյալ:

Քոչարյան

- Իսկ կարելի՞ է ինձ դատեն Աղվան Հովսեփյանը և Հրայր Թովմասյանը:

Դատավոր

- Ոչ:

Քոչարյան

- Գոնե Ալեքսանդր Ազարյանը:

Դատավոր

- Ոչ:

Քոչարյան
- Օրենքը սարքել եք պլաստիլին, սա խայտառակ դատավարություն է:

Դատավոր

- Ի՞նչ կասեք ձեզ մեղսագրվող արարքների վերաբերյալ:

Քոչարյան

- Ձեր նշած ժամանակահատվածում պետությունը ես էի, ուստի չէի կարող ինքս ինձ տապալել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5901 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ