...

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

- Բարև Ձեզ, պրն Քոչարյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հարցազրույցի հրավերը։ Առաջին հարցը։ Ինչո՞ւ որոշեցիք դաշինք կազմել հատկապես Դաշնակցության և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ։

- Դե բա եթե մի գործընկերդ Դաշնակցությունն է, մյուսն անպայման պիտի վերածնող լինի, որ եթե մեկը ամեն անգամ խասյաթի համաձայն Հայաստանը կործանի, մյուսը անմիջապես վերածնի։ Էդպես ա, եթե կրակի հետ ես խաղում՝ պիտի մոտդ ագնետուշիծել լինի։

- Վստահո՞ւմ եք այդ ուժերին։

- Չգիտեմ, հլը չեմ հաշվել։ Միտինգին մարդ բերելու համար այդ կուսակցություններին ահագին փող էի տվել, մի հոգու հաշվով՝ 10 դոլար, բայց ոնց որ քիչ էին բերել, պիտի հաշվեմ, տեսնեմ՝ վստահել կարելի ա, թե չէ։

- Եթե պարզվի, որ խաբել են, ինչպե՞ս կվարվեք։

- Էն կլիզմայի անեկդոտը գիտե՞ս, որ մեկի փորը բռնվում ա․․․

- Լավ, լավ։ Ինչո՞ւ որոշեցիք վերադառնալ մեծ քաղաքականություն, կարո՞ղ եք կետ առ կետ թվարկել պատճառները։

- Որպես ի՞նչ թվարկեմ, եկամուտներիս ու գույքիս հայտարարագրում կետ առ կետ սաղ նշած ա։

- Այսինքն՝ հիմնական նպատակն ունեցվածքը պահպանելն է։ Հասկացա։ Ի դեպ՝ խոսում են, թե իբր ինչ-որ հունական կղզիներ եք առել․․․ 

- Բա վատ ա՞, որ որոշ դավաճաններ տարածքներ են հանձնում, ես տարածքներ եմ ձեռք բերում։

- Դուք հայտարարեցիք, որ եթե վերադառնաք իշխանության՝ Հայաստանը դարձնելու եք մի մեծ շինհրապարակ։

- Մի՛ չէ, երկու։ Մեկը՝ Երևանի կենտրոնում, մյուսն էլ՝ Ամասիայում, որ Երևանից քշվածները տեղավորվեն։ 

- Բա ինչո՞ւ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Հայաստանում ներդրումներ չէիք անում, հազիվ աֆրիկաներում առյուծ-բան էիք սպանում․․․

- Ես առյուծ սպանելու մտադրություն չունեի, ես միայն էսթետիկական հաճույք էի ուզում ստանալ։ Պարզապես ուղեկցողը եկավ ասեց՝ գիտե՞ս, էնտեղ մի առյուծ կար, քեզ ասեց «պրիվետ, Ռոբ»․․․

- Դա ասեցիք՝ հիշեցի։ Ժամանակին Դուք Ձեր քաղաքական հակառակորդներին հալածում էիք․․․

- Հալածելը ո՞րն ա, էն որ մառոժնի ես առնում, տեսնում՝ հալած ա, էդ ա՞։

- Չէ, հալածել նշանակում է հետապնդել։

- Հա, հետապնդելը գիտեմ, էն որ հետևից վազում ես։ Հիմա դուք ինձ տեսած կա՞ք մեկնումեկի հետևից վազեմ։ Պատահել ա՝ անզգույշ քաշքշել եմ, պատահել ա՝ քրեական գործեր եմ հարուցել, երկրից գնացել են, պատահել ա՝ մի խումբ ռոմանտիկներ են հայտնվել, ուչաստկովիի գործ-բան ա եղել, միտինգ են արել՝ ասել եմ մի թեթև կրակեք, բայց հետապնդելը ո՞րն ա։ 

- Իսկ եթե ընտրություններում չհաղթեք, ի՞նչ քայլերի եք դիմելու։ 

- Դե հո առաջին անգամը չի, ես ընտրություններում չհաղթելու մեծ փորձ ունեմ ու միշտ նույն քայլերն եմ արել։ Դե անզգույշ քաշքշել ա, ուչաստկովիի գործ ա, մի թեթև կրակել ա, բան ա․․․

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1288 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ