...

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

- Պրն Քոչարյան, ինչպե՞ս կգնահատեք տարածված տեսակետը, թե իբր ընդդիմության բողոքի ակցիաները կազմակերպում են ռուսամետ ուժերը․․․

- Դրանք հերյուրանքներ են։ Թոռներս Ամերիկայի քաղաքացիներ են, ես իմ կղզիները Եվրամիության անդամ Հունաստանում եմ առնում, հյուրանոցիս անունը «Կոնգրես» ա, «Գոսդումա» չի, հիմա իմ ի՞նչն ա ռուսամետ։

- Իսկ ճի՞շտ է, որ վերջերս հանդիպել եք Սերժ Սարգսյանի հետ և քննարկել շարժման հետագա անելիքները։

- Չի եղել էդպիսի բան։ Ես Սերժիկի հետ սկզբունքային տարաձայնություններ ունեմ։ 

- Ի՞նչ տարաձայնություններ։

- Չորս տարի առաջ ինքը իր համար կարգախոս ընտրեց՝ «Նիկոլին գրկենք, թալանը փրկենք», ու ՀՀԿ ձայներով Նիկոլին դարձրեց վարչապետ։ Իսկ իմ կարգախոսն ուրիշ է․ «Նիկոլին ղրկենք, թալանը փրկենք»։ Ընդամենը մի տառի տարբերություն ա, բայց լրիվ այլ ռազմավարություն ա ենթադրում։

- Բայց հանրահավաքներում ասում են՝ ոչ թե թալանը փրկենք, այլ Արցախը։

- Զարմանալի ժողովուրդ ա էս մեր ժողովուրդը։ Համ ասում են՝ Արցախը փրկելու համար մի միլիարդ դոլարի սպառազինություն ա պետք, համ ասում են 4 միլիարդ թալանել ես։ Չստացվե՞ց, որ եթե թալանըս փրկեմ՝ Արցախն է՛լ կարամ փրկեմ։

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում շարժման ընթացքը։

- Էն Իշխանիկն ա մի քիչ համը հանում, ուզում ա թվաբանության մեջ խաբի, մասնակիցների թիվ ա կրակում ու հաշիվ-ֆակտուրա ներկայացնում, էն էլ լավ ա՝ մի ջահել ամեն օր միտինգները վերևից «Բայրաքթարով» նկարում ա, մարդկանց հաշվում, ես էլ էդ թվերը կոխում եմ Իշխանիկի աչքը։ 

- Լավ, իսկ ինչպե՞ս եք պատկերացնում հանգուցալուծումը։

- Ուչաստկովիի գործ ա։

- Իսկ ոստիկանների գործողությունները․․․

- Այ դա էլ ա վկայում էս իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին։ Բա ցույցերը տենց ե՞ն ցրում։ Աչքիս՝ սրանք էնքան բառադի են, որ ֆորմա էլ չունեն բաժանեն օլիգարխների ախրաննիկներին։ Կամ Գռզոյի ձեռը քարի տակ ա՞, որ իրա օբյեկտներից մեկնումեկի թալանը չի կազմակերպում, որ էդ առիթով մի քանի հարյուր ցուցարար ջարդեն։ Ա՛յ փնթիներ, ձևը չգիտեք՝ դրեք զապիսները նայեք։ Բայց մեկ ա՝ ոստիկանները չեն խուսափելու պատժից ու պատասխան են տալու իրենց լկտի պահվածքի համար։ Էն օրը տղաս բաժանմունքում «էսպրեսսո» էր ուզել՝ «կապուչինո» էին բերել․․․ 

- Իսկ ինչո՞ւ վերջերս չեք երևում հանրահավաքներում։ Արթուր Վանեցյանի ասածի՞ց եք ազդվել։

- Չէ, ուղղակի տնից դուրս չեմ գալիս, թրաշ եմ պահում։

- Ինչո՞ւ։

- Որ եթե հանկարծ ուչաստկովիի գործ պատահի՝ ասեմ «դե սափրված չեմ եղել․․․»։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   14981 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ