...

Ծրագրերն անկատար մնացին

Ծրագրերն անկատար մնացին

Hraparak.am-ը գրել է, որ Ռոբերտ Քոչարյանը շաբաթներ առաջ Ծաղկաձորում դահուկ քշելիս ընկել և վնասվածքներ է ստացել։ Նա տևական ժամանակ է բուժում է ստանում։ Ճիշտ է` չի հոսպիտալացվել, բայց տանը սիստեմաներ է ստանում, քանի որ բավականին լուրջ վնասվածքներ է ստացել:

«Որոշվել է այս տեղեկատվությունը չհրապարակայնացնել` հավանաբար համարում են, որ դա կվնասի Ռոբերտ Քոչարյանի իմիջին։ Հենց այս վնասվածքներով էր պայմանավորված, որ նախորդ դատական նիստին նա չմասնակցեց»,- գրել է կայքը:

«ՉԻ». Լավ չի, էլի: Հեչ լավ չի: Ինչքան ծրագրեր ուներ Ռոբերտ Քոչարյանը, որոնք այս անտեր վնասվածքի պատճառով անկատար են մնալու: 

Հայաստանում և Արցախում նման ծանր իրավիճակ է, և մարդը հերոսաբար դահուկ քշելու ժամանակ է գտնում, որ ցույց տա հայի անկոտրում կամքը: 

Դեռ պիտի գնար, սաֆարի-մաֆարի աներ, մի երկու հատ սատկած առյուծ թամքեր, որ ցույց տար հայի անկոտրում մարտական ոգին: 

Ֆինլանդիա պիտի գնար, որ ցույց տար հայի անկոտրում բիզնես-ջիղը:

Պիտի Մոսկվա գնար, կարևորագույն հանդիպումներ ունենար Կրեմլին մոտ կանգնած 2-րդ նրբանցքի մոտ, որ ցույց տար հայի անկոտրում դիվանագիտական հմտությունները:

Որքա՜ն ծրագրեր, գնացին, կորան: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1882 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ