...

Ձեր ակնոցներն են պլյոնկած

Ձեր ակնոցներն են պլյոնկած

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է. «Քանի որ վերջերս ճանապարհային երթևեկության անվտանգության խնդիրները քննարկելիս մեր քաղաքացիները տարբեր հարցեր էին բարձրացնում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ, դրանցից երկուսի հետ կապված դիմել եմ ներքին գործերի և առողջապահության նախարարներին` խնդրելով քննարկել դրանք:

Հարցերից մեկը վերաբերում է ավտոմեքենաների վրա ոչ գործարանային լուսարձակների տեղադրմանը, որոնք կուրացնում են մյուս վարորդներին և վթարային իրավիճակներ ստեղծում, իսկ մյուսը ավտոմեքենաների մեջ առկա դեղատուփի պարունակությանը»:

«ՉԻ». Հետո էլ ասում են, թե էս իշխանությունները գործ չեն անում: Մի հատ նայեք՝ թևքերը քշտած ոնց են աշխատում: Ինչ կարևորագույն հարցեր են լուծում:

Մի ամիս է, կոնկրետ ընկած են մեքենաների ետևից: Սկսեցին մեքենաների պլյոնկեքից, շարունակությունը մեքենաների լուսարձակներն են: 

Արսեն Թորոսյանը երևի տեղյակ չէ, որ մեքենաները վարորդներին կարող են կուրացնել նաև գործարանային լուսարձակներով, երբ «դալնին» են միացնում: Ու դրա համար տուգանք է հասնում: 

Այս տեմպերով շուտով մեքենաների «բանդաժների» դիզայնով կզբաղվեն, կամ հետևի «շուշի» մոտ դրած փափուկ խաղալիքների ցանկը կկազմեն, ինչ խաղալիք է կարելի, ինչը՝ ոչ: Հետո մեքենաների անիվների հաստությունը կսահմանափակեն: Սուրբ գործով են զբաղված:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3031 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ