Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զավեշտն էն ա, որ «Հայաստան» դաշինքին ու Քոչարյանին քննադատողներն իրենք էլ գիտեն, որ ժողովրդին փողոց հանելու և իշխանափոխություն անելու ռեսուրս չունեն ու հենց այդ պատճառով էլ շարունակում են կախված մնալ նրանցից:
Երեկ էլ լայվում ասել եմ ու կրկնում են:
Հենց այսօր ձեր պաստառով հանրահավաք հայտարարեք: Եթե 5000 մարդ փողոց հանեցիք, 5000+1-րդը ես կլինեմ: Խոստանում եմ»:
«ՉԻ». Զավեշտն այն է, որ մարդն իրեն քաղաքագետ է անվանում, վերլուծում քաղաքական գործընթացները, բայց բաց է թողել վերջին զարգացումները: Օրինակ՝ Քոչարյանի՝ սեպտեմբերի 20-ի վերջին երթին մասնակցեց 1000 հոգի:
Ահա այսպիսի գրառումների ու տեսակետների տիրաժավորման արդյունքում Քոչարյանը հավատաց, թե միայնակ կարող է իշխանափոխություն իրականացնել Հայաստանում ու ստանձնել երկրի ղեկավարումը:
ՀԷՑ-ի, ԲԷՑ-ի, «Գազպրոմի» աշխատակիցներն ու Արեշ թաղամասի տաղավարներում բլոտ խաղացողները կարող են մեկ, առավելագույնը՝ երկու ժամով քշվել Քոչարյանի հանրահավաքներին, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք օրերով կմնան փողոցներում ու կդառնան իշխանափոխության բռունցքը: Հատկապես վերջին ընտրություններից հետո, երբ շատերը հայտնվեցին իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում ու հիմա շատ են փոշմանել, որ երբևիցե մուտք են գործել Քոչարյանի շտաբներ:
Հ.Գ. Եթե Քոչարյանը զուտ քաղաքական տեխնոլոգիաների միջոցով 5000 մարդ փողոց հանի, խոստանում ենք չհեգնել, որ Ռոբերտ Մարգարյանը քաղաքագետ է: