...

Է, հե՜յ, դուք ուրիշ ոչխարի անուն չգիտե՞ք

Է, հե՜յ, դուք ուրիշ ոչխարի անուն չգիտե՞ք

Այսօր հրավիրած ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ այս իշխանությունները ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն, քանի որ ժողովրդի մեծամասնությունն այսօր իրենց կողքին չէ: Այնուհետև Քոչարյանը մեջբերել է վրացական ասացվածքից. «Ոչխարն ամբողջ կյանքը գայլից էր վախենում, բայց վերջում չոբանը կերավ»:

«ՉԻ». Էս վերջերս Քոչարյանի կրտսեր որդին էր ոչխարի թեմայով խոսել՝ որոշակի զուգահեռներ անցկացնելով ոչխարների և ժողովրդի միջև: Փաստորեն, երևի տանը հիմնականում ոչխարներից են խոսում: 

Եթե թարգմանենք Ռ. Քոչարյանի ասածը, ապա ստացվում է հետևյալը. ժողովուրդը իրենից վախենում էր, բայց վերջում Փաշինյանը կերավ ժողովրդին: 

Ու այստեղ հարց է առաջանում. բա ինչի՞ է ժողովուրդը քեզանից վախենում, այն աստիճան, որ պատրաստ է այն բանին, որ Փաշինյանն իրեն ուտի: Ինչքա՞ն մարդ պետք է մերժված լինի, որ մարդիկ գերադասեն Փաշինյանին:

Ու քանի որ այս հարցի պատասխանը Քոչարյանը չի հասկանում, իրեն թվում է, թե ժողովուրդն է ոչխար, որ իրեն չի հասկանում: Մինչդեռ ոնց դու ես ժողովրդին վերաբերվել 10 տարի ու շարունակում ես վերաբերվել, նույն կերպ էլ ժողովուրդն է քեզ վերաբերվում: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1718 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ