...

Էդ վախըմ ե՞ք

Էդ վախըմ ե՞ք

«Հայաստանի ներսում չպետք է լինեն թշնամիներ, չպետք է լինի ատելության խոսք իրար նկատմամբ», հայտարարել է Տիգրան Ավինյանը։

Փաստորեն, երբ ընդամենը մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը «Չալոյի կամանդը» ետևը գցած չափչփում էր Երևանի փողոցները ու աջուձախ սպառնում բոլորին ստիպել բորդյուր լպստել, ու ինքն էլ կողքից հրճվում էր, դա ատելության խոսք չէր։ Չէ, ի՞նչ ատելության խոսք, Նիկոլին սխալ են հասկացել, ինքն ընդամենը անկեղծորեն ցանկանում էր հյուրասիրել մարդկանց, պարզապես մոռացել էր ասել, որ նախապես բորդյուրներին շոկոլադ է քսելու։ Ամիսներ առաջ էլ՝ երբ ընդդիմության մասին ասում էր «սաղին շինելու եմ», խոսքի մեջ ոչ թե թշնամանք կար, այլ շինիչ համագործակցության առաջարկ։

Ամեն դեպքում՝ Տիգրան Ավինյանը հաստատ Նիկոլից ավելի շրջահայաց է։ Վեց օր առաջ, երբ իրեն թվում էր, թե «նաղդ քաղաքապետ է», ու իրենց դեմ խաղ չկա, հեչ վատ չէր զգում ատելության խոսքից։ Իսկ այսօր, երբ քաղաքում զանգվածային ցույցեր են, ու մեծ է հավանականությունը, որ Նիկոլ Փաշինյանին որտեղ բռնեն՝ հետը «շինիչ համագործակցություն» են նախաձեռնելու, Տիգրան Ավինյանն անթույլատրելի է համարում ատելության խոսքը։ 

Ինչ վերաբերում է «Հայաստանում չպետք է լինեն թշնամիներ» արտահայտությանը, ապա ո՞վ է խանգարում դա կյանքի կոչել, «Զվարթնոց» օդանավակայանը նորմալ աշխատում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ