Մամուլը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին հանգստանում է Էգեյան ծովում:
«ՉԻ». Տո ճիշտ էլ անում է: Շառից-փորձանքից հեռու: Իր խմբակցության պատգամավորներին են ձերբակալում, հոգևորականների, եկեղեցու հետևից են ընկել, գործարարների ունեցվածք են խլում, ի՞նչ իմանաս, այստեղ լինի, կարող է այդ «կատոկի» տակ ընկնի:
Շատ ուշադիր է հետևում ներքաղաքական գործընթացներին, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում, հնարավորինս հեռու Սյունիքից, ԱԱԾ-ից, ու հատկապես՝ Միքայել արքեպիսկոպոսից։
Բայց թույն է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից ոմանք հետախուզման եզրին են, մյուսները՝ խորը լռության մեջ, իսկ իրենց առաջնորդը… ծովի մեջ։
Քիչ է ասել, որ Քոչարյանը քաղաքական դաշտից «դուրս է»։ Նա արդեն դուրս է մոլորակից։ Միգուցե չգիտեր, որ Հայաստանում ընդդիմությունը փլուզման ռեժիմում է, կամ էլ պարզապես որոշել է. «Եկեղեցու գործը Աստծունն ա, իմը՝ արևինը»։ Ամեն դեպքում, թեև ոչ պաշտոնապես, բայց սա կարելի է գրանցել որպես «Էգեյան վետո ընդդեմ պայքարի»։