...

Հատված ՔՊ վարչության գաղտնի նիստից

Հատված ՔՊ վարչության գաղտնի նիստից

Բանից պարզվում է՝ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության գաղտնի նիստ է հրավիրել։ Խմբագրության տրամադրության տակ է հայտնվել մի հատված այդ նիստի սղագրությունից, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

Նիկոլ Փաշինյան - Բարև ձեզ։ Նստեք, նստեք։ Հրաժեշտի նիստ չի, ուղղակի Մոսկվա եմ գնում։ Չնայած՝ ի՞նչ իմանաս․․․ Բայց էսօր ձեզ դրա համար չեմ հավաքել։ Արթուր Վանեցյանը շարժում է սկսել․․․ Ալե՞ն, ինչի՞ միանգամից սփրթնեցիր։

Ալեն Սիմոնյան - Ես․․․ Ես․․․ Չէ, ես ի՞նչ, ես նույնիսկ էն ֆոտոներն եմ պահել, էն որ սաստիկ մեծարգո պրն Վանեցյանի հետ ընտանիքներով նկարվել էինք․․․ Պրն վարչապետ, համենայն դեպս Ձեր էն տեքստը կտա՞ք, էն որ ասում եք «այո, մեղավոր եմ, այո, ընդունում եմ իմ մեղքը, այո, խոնարհվում եմ ձեր առաջ»․․․ Մարդ ես, էլի, անգիր անեմ, գուցե պետք է գալիս։

Ն․Փ․ - Հա, ճիշտ ես անում, որ զգուշանում ես։ Ես, օրինակ, այդ առթիվ որոշեցի ՊՊԾ-ն ԱԱԾ կազմից հանել ու դնել անձամբ իմ ենթակայության տակ, համ էլ նախկին վարչապետների թոշակի հարցը կարգավորել, ես ի՞նչ իմանամ՝ քրեակատարողական հիմնարկներում ոնց են կերակրում։ Ի դեպ՝ արդարադատության նախարարը ո՞ւր ա։ Հա, հասկացանք, որ Վանեցյանը, որպես ԱԱԾ նախկին ղեկավար, բոլոր տեսակի փոքրամասնությունների․․․ Արայիկ, ի՞նչ պատահեց, սեղանի տակից դուրս արի։ 

Արարատ Միրզոյան - Պրն վարչապետ, իսկ ի՞նչ եք կարծում, ոչ ավանդական խառնուրդներ ծխողների անուններն էլ գիտի՞։ Չէ, չէ, ուղղակի ուզում էի ասել՝ գուցե ինձ Հոլանդիայում դեսպա՞ն ուղարկեք, հետո կարող է չհասցնեք․․․

Ն․Փ․ - Արո, իրար մի՛ խառնվի, ամենահեշտը քո վիճակն ա, ինչքան էլ Փարաքարը փակեն՝ դու նաղդ թռնող ես։ Թող Քոչարյան Անդոն մտածի, թող Ռուբինյան Ռուբոն մտածի, թող Ալեքսանյան Վահագը մտածի․․․ Հա, չնայած՝ իրա մոտ դժվար ստացվի։ Եվ ընդհանրապես՝ այ էն ջահել տղուց օրինակ վերցրեք։ Անունը ի՞նչ էր․․․ Էն որ պապը 1941-ին գերմանացիների դեմ Ղարաբաղում կռվել էր։ Սեկտեմբերին։ Այ նրան հաստատ դատ չի հասնում, ոչ էլ էն մեկին, որ ասում էր՝ մեր պարտությունների սկիզբը Տիգրան Մեծն է դրել։ Այ էդպիսի ելույթներ ունեցեք, կարող ա պոլիկլինիկայում թուղթ-բան տան։ Ինձ մի նայեք, ես արդեն ունեմ։ Թուղթ ասեցի՝ հիշեցի, Աղազարյան Հովիկը ո՞ւր ա։

Տիգրան Ավինյան - Գնացել է Ազատության հրապարակ, որ աչքաչափով տեսնի, եթե շատ մարդ կա՝ արտահերթ ընտրություններ պահանջի։ 

Ն․Փ․ - Արդե՞ն։

Ալեն Սիմոնյան - Երևի ես է՛լ գնամ․․․

Բոլորը հերթով - Ես էլ, ես էլ․․․

Ցավոք՝ ձայնագրությունն այստեղ ընդհատվում է։

ՎԱՐԿԱՆԻՇ

   17985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ