...

Հայաստանի թիվ մեկ փողբանտարկյալը

Հայաստանի թիվ մեկ փողբանտարկյալը

Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հարկ եմ համարում ընդգծել՝ ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար՝ մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար։ Սա այլևս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության և ընդդեմ կամայականությունների»։

«ՉԻ». Նունեն ո՞նց է, Նունե՞ն: 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունից հետո Նունե Եսայանն էր, չէ՞, հայտարարում՝ թող ժողովուրդը միտինգ չաներ, զորքը չկրակեր:

Հիմա եկել է ժամանակը, երբ Ռ. Քոչարյանը մարտի 1-ի համար կանգնել է դատարանի առջև: Իր ժամանակ ցույցի համար սպանելը ոչ ոք չի մոռացել, ինքն էլ թող չմոռանա: 

Ինչ վերաբերում է իբր նրան սատարողներին, ապա ոչ թե Քոչարյանին են սատարում, այլ նրա՝ փողերը: Մի հատ Քոչարյանի փողերը հանեք, տակը բան չի մնա: Եվ քանի որ Քոչարյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում զբաղվել է ոչ թե քաղաքականությամբ, այլ՝ փող կուտակելով, հետևաբար, շատ-շատ նրան կարելի է հռչակել փողբանտարկյալ: Համաձայն ենք. թեկուզ Հայաստանի թիվ 1 փողբանտարկյալ:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5138 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ