...

Հայր մերն էլ՝ պետական օրհներգ

Հայր մերն էլ՝ պետական օրհներգ

Լավ չի, էլի: Որ Քոչարյանը խոսում է, մնացած թեմաները փակվում են: Ոնց որ երբ հրետանին է խոսում, մուսաներն են լռում: Թարսի պես, այնքան՝ մեղմ ասած, անհաջող մտքեր է ասել, որ... հատուկ մտել ենք իր մի շարք կողմնակիցների ֆեյսբուքյան էջերը, նույնիսկ այնտեղ է լռություն: 

Թե ասա, քո ինչ բանն է, որ հայտարարում ես, թե նախագահի լավագույն թեկնածուն կլիներ Հայ Առաքելական եկեղեցու որևէ սրբազանը: Թեթև մոնիտորինգ արեցինք սոցցանցերում. շատերի աչքերը ճակատին էին թռել: Շատերի մոտ էլ նույն հարցադրումն էր, թե այս մարդը 10 տարի ո՞նց է նման մտածելակերպով Հայաստան ղեկավարել: Բա հենց այդպես էլ ղեկավարել է: Բայց ոչ թե Հայաստան պետությունը, այլ «Հայաստան» ՍՊԸ-ն: 

Իմիջիայլոց, էն օրը մեր հրապարակումներից մեկը բուռն քննարկումների առիթ էր հանդիսացել, երբ գրել էինք, որ Քոչարյանը էս վերջերս այնքան էլ լավ չի ընդդիմություն աշխատում: Ակտիվ չի, կռիվ-մռիվ խորհրդարանում և նրա սահմաններից դուրս համարյա չկա, համախոհներն էլ են մի տեսակ բլնգած, ոչ մի բան չի անում, որ հանրության ուշադրությունը իշխանություններից, Լուկաշենկոյից ու մեր այս իրավիճակից շեղվի:

Ըհը, տեսա՞ք. հենց խոսեց, բոլորը մոռացան, որ Հայաստանում իշխանություններ կան, որ Սևանա լճի մակարդակը նվազել է, իսկ սպառողական ապրանքների գները՝ աճել, որ հազար ու մի այլ լուրջ խնդիրներ ունենք:  

Սրբազան... լավ է, չի ասել, որ խորհրդարանի տանիքին 34 մետրանոց խաչ է պետք տեղադրել, իսկ խորհրդարանի անցակետում էլ՝ մատուռ, որ մարդիկ խոնարհվելով ու խաչակնքվելով ներս մտնեն: 

Այնտեղ 1998-ի հեղաշրջման մասին էլ է շատ հետաքրքիր բաներ ասել... впрочем, это совсем другая история: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ