...

Հերիք է կռես

Հերիք է կռես

Քաղաքացիների հետ տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է պասիվ, ինչո՞ւ առաջնորդի դերում չէ, և ինչո՞ւ հարցազրույցներ չի տալիս, ասել է. «Մեր գնահատմամբ առաջին պատճառը եղել է հետևյալը՝ բախվեցին արժանապատիվ խաղաղություն թեզը և խաղաղություն ամեն գնով թեզը: Արժանապատիվ խաղաղությունը մեր բնակչության մի զգալի մասին ուղղակի վախեցրեց: Իմ կերպարը, ղարաբաղյան անցյալը, պատերազմում հաղթանակ կռող կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգված, որ կգա ինչ-որ թասիբով կփորձի ազգային արժեքների համար պայքարել և սա կարող է մեր գլխին ևս մեկ պատերազմ բերել: Սա հիմնական գործոնն էր, որը ամբողջ այդ սոցիոլոգիան խառնեց»:

ՉԻ.- Սա էլ իրենով արեց՝ արժանապատիվ խաղաղությունը: Ոնց որ կվալտով գլխիդ խփեն, որ Քոչարյանը արժանապատիվ խաղաղությունից է խոսում: Գոնե մի ուրիշ արտահայտություն մոգոնի. օրինակ՝ յուղոտ խաղաղություն, շահութաբեր խաղաղություն, ընտիր, կուկլա խաղաղություն, բայց ոչ՝ արժանապատիվ, քանի որ դրա թիվ մեկ թշնամին է եղել Նոյի թվից:

Բա, ինքը մենակով հաղթում էր, ժողովուրդն էլ՝ սոցիոլոգիայի դոզայի տակ ընկած, պանիկայի մեջ էր ընկած, ասում էր՝ հլը նայի, է, սա որ մենակով կռում ա, բա մեզ ի՞նչ կանի: Ահա թե ոնց էս վիճակին հասանք:

Իսկ որ ասում է՝ «պատերազմում հաղթանակ կռող կերպարը վախեցրեց մեր ժողովրդի մի մեծ զանգված», էդ մեկը լավ չի հասկացվում. կռո՞ղ, թե՝ կրող կերպար: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   905 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ