...

Իրար թրքացնում են

Իրար թրքացնում են

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում խորհրդային ժամանակների մի լուսանկար է հրապարակել, որտեղ Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվել է մի խումբ ադրբեջանցիների հետ: Քաղաքագետը լուսանկարի տակ գրել է. «Թուրքերի հետ իրական քիրվայություն անողը»:

«ՉԻ». Հիմա որ բացեք ու կարդաք իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների գրառումները և եթե դրանց մեջ «թուրք», «ազերի», «քիրվա» բառերը չգտնեք, ուրեմն՝ բինգո եք բռնել:

Այժմ իշխանության և ընդդիմության միջև պայքարը գնում է նրա շուրջ, թե ով է ավելի թուրք, մեկը մյուսի ազգուտակը քրքրելով՝ թուրք-ադրբեջանական արմատներ են փնտրում: Իրար արժանի և համարժեք հարվածներ են հասցնում: Բոլոր սահմաններն անցել են, բոլոր կարմիր գծերը հատել են: Պատերազմ է, իրար գզում են:

Կոնկրետ Քոչարյանի այս լուսանկարը մի 10-15 տարի առաջ արդեն հրապարակվել էր: Բնականաբար, ադրբեջանցիների հետ լուսանկարվելու մեջ արտառոց բան չկա, ԽՍՀՄ էր, բոլորը մի երկրից էին, հազարավոր հայեր հազարավոր ադրբեջանցիների հետ հաստատ համատեղ լուսանկարներ ունեն: 

Բայց քարոզչական պատերազմում սա պետք է գալիս: Կարելի է ասել, իրար թրքացնելու գործընթաց է գնում:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   920 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ