...

Կարևորը՝ մտահոգություններ ունեն

Կարևորը՝ մտահոգություններ ունեն

«Ադրբեջանի հետ իրավիճակը լարված է, քանի որ վերջին 3 տարում ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ ներխուժել են ՀՀ տարածք», հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ավելացրել, թե «մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նոր տարածքներ պոկել»։

Այ սա իսկապես կարևոր արձանագրում է։ Փաստորեն Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից մոտ 250 քկմ տարածք է զավթել կանխամտածված կերպով, և ոչ թե պատահաբար կամ սխալմամբ (ասենք՝ մառախուղի պատճառով մոլորվել են, մտել ՀՀ տարածք ու մոռացել դուրս գալ)։ Եվ ՀՀ իշխանություններն այնքան համարձակություն ունեն, որ բարձրաձայն ասում են այդ մասին։

Ինչ վերաբերում է «Ադրբեջանի հետ լարված իրավիճակի» բացատրությանը, ապա ըստ պրն Միրզոյանի ստացվում է, որ 3 տարի առաջ ամեն ինչ նորմալ էր, ոչ մի լարվածություն չկար, պարզապես վերջին 3 տարում նրանք «համը հանեցին»՝ մի քանի անգամ ներխուժեցին ՀՀ տարածք ու դրանով իսկ փչացրեցին հարաբերությունները։ 

Հետաքրքիր է՝ պրն Միրզոյանը երբևէ լսե՞լ է ղարաբաղյան հակամարտության մասին, տեղյա՞կ է, որ 1992-94 թվականներին պատերազմ է եղել, և հայ-ադրբեջանական հարաբերությունները, մեղմ ասած, երկար ժամանակ լարված են եղել։ Պարզապես Ադրբեջանը հնարավորություն է ստացել «մի քանի անգամ ներխուժել ՀՀ տարածք» միայն Նիկոլ Փաշինյանի օրոք։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   470 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ