...

Կուզիկդը յոխ գերեզմանլամիշ

Կուզիկդը յոխ գերեզմանլամիշ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրել է. «Հայաստանը վաղուց հանվել է աշխարհաքաղաքական աճուրդի, և եթե իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է զորք մտցնել Ղազախստան, Սիրիա, Մալի կամ Լուսին, ապա դա կարվի:

Այս առումով դուք հասկանում եք, թե որքան հզոր էր Հայաստանի պետական համակարգը և նրա առաջնորդը 2008 թվականին, ով կարողացավ կանխել պետականության փլուզումը և, առանց այլ երկրներից օգնություն խնդրելու, արմատապես ճնշել հակապետական ապստամբությունը»:

«ՉԻ». Փաստորեն, անզեն, խաղաղ ցուցարարների դեմ բանակ հանելն ու մարդկանց սպանելը հակապետական ապստամբություն ճնշել է նշանակում: Ու քոչարյանականները հպարտանում են սրանով:

Հետո էլ պլշած հարցնում են, թե Նիկոլը ո՞նց է իշխանությունը պահում: Բա եթե դուք 10 տարվա ձեր բանդիտիզմն ու ավազակապետությունը հզոր պետական համակարգ եք համարում, եթե իշխանությունը պահպանելու համար 10 տարի տեռորի մեջ եք պահել ժողովրդին, ընդդիմադիրների խոշտանգումները, հալածանքները, սպանությունները քիթ սրբելու պես բան էիք դարձրել, էդքանից հետո ցանկանում էիք, որ այդ նույն ժողովուրդը չթքի՞ ձեր վրա:

Էդ ձեր պահած համակա՞րգն է հզոր եղել: Թե՞ մենք չգիտենք, որ դրսի դաբրոն ունենալու և իշխանությունը պահելու համար Քոչարյանը ոնց էր աճուրդի հանել Հայաստանն ու երկրի ունեցվածքը: Թե որ այդպես հզոր է, բա հիմա ինչի՞ ծպտունը չի լսվում:

Ղազախները մի հատ լավ խոսք ունեն. կուզիկդը յոխ գերեզմանլամիշ: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3098 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ