...

Կուզիկին մենակ մի բան կուղղի

Կուզիկին մենակ մի բան կուղղի

Ռոբերտ Քոչարյանն իր լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է. «Իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում ես կարողանում եմ կառավարել։ Ես հայտարարում եմ, որ այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել»:

«ՉԻ». Այսինքն՝ էս մարդու սիրտը ճգնաժամ է ուզում: Ինչ-ինչ, բայց իր անցյալն իսկականից հուշում է, որ ճգնաժամեր ստեղծելու մեծ վարպետ է: 

Արցախում ղեկավար է սպանվում, ճգնաժամ է ստեղծվում, հոպ, միանգամից հայտնվում է: 

Հայաստանում հեղաշրջում է իրականացվում, ճգնաժամ է ստեղծվում, ԺԵԿ-ի տեղեկանքով իշխանություն է վերցնում:

Հոկտեմբերի 27-ին երկրի ղեկավարություն է գնդակահարվում, ճգնաժամ է ստեղծվում, անգլիական թագուհուց երկրի ղեկավարի կարգավիճակ է ձեռք բերում: 

Կարևորը՝ ճգնաժամ լինի: Սահմանադրական, ոչ սահմանադրական, նման թիթիզ բաները իր համար չեն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   452 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ