...

Միրզոյանը պատժեց ինքն իրեն

Միրզոյանը պատժեց ինքն իրեն

Լավն է, էլի, Հայաստանի ընդդիմադիր մամուլը: Ուրեմն` արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների հավաքին՝ ինքնաթիռի անսարքության պատճառով, իսկ մամուլը դա վերնագրել է՝ «Արարատ Միրզոյանը պատժում է ՀԱՊԿ-ին»:

ՀԱՊԿ-ում միայն ուրախ են, որ Հայաստանի ներկայացուցիչը չի ժամանել: Գալու էր ու պատմեր խնդիրների մասին, որոնց մասին նրանք հոգնել են լսել և որևէ ցանկություն չունեն խառնվելու այդ կոնֆլիկտին: ՀԱՊԿ-ի ձեռքը ճար լիներ, Հայաստանին ընդհանրապես կհեռացնեին այդ կառույցից, որ չլսեն բողոքները և ստիպված չլինեն քննարկել մի հարց, որն իրենց բացարձակ չի հուզում: Կա Աֆղանստան, և դա միակ հարցն է, որ հուզում ու անհանգստացնում է ՀԱՊԿ-ին:

Այդ կառույցը վաղուց է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հանձնել Ռուսաստանին, քանի որ թյուրքալեզու միջինասիական պետությունները ցանկություն չունեն Հայաստանի շահերի համար դեմարշներ անել բարեկամ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ:

Այնպես որ՝ եթե ինչ-որ մեկը պատժվել է, ապա Միրզոյանը պատժել է ինքն իրեն: Դուշանբեում ճոխ ընդունելություն կլիներ, իսկ արտգործնախարարը զրկվել է դրա մասնակիցը լինելուց: Ուստի ճիշտ վերնագիրը կլիներ՝ «Միրզոյանը պատժեց ինքն իրեն»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   653 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ