...

Մլավող վագրի պատմությունը

Մլավող վագրի պատմությունը

20 տարի առաջ Հայաստանի իշխանությունները Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը փոխանցեցին Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե-Էս» ընկերությանը։ 

Հերթական հայկական ռազմավարական նշանակության օբյեկտը ռուսական ընկերությանը փոխանցվեց այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿ-ն այլևս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը, որն այդ պահին կազմում էր ընդամենը 40 միլիոն դոլար:

Այդ պարտքի դիմաց «ՌԱՕ-Ե-ԷՍ»-ը ոչ միայն վճարեց վառելիքի նոր խմբաքանակի դիմաց, այլև ստանձնեց ԱԷԿ-ի կառավարումը։ Բացի այդ, «ՌԱՕ- Ե- ԷՍ»-ին անցավ նաև Սևան-Հրազդան հիդրոկայանների կասկադը։ 

Այն ժամանակ «ՌԱՕ-Ե-ԷՍ» ընկերության նախագահի տեղակալ Անդրեյ Ռապոպորտը հայտարարեց, որ դեռևս չստանձնելով Հրազդանի ՋԵԿԻ կառավարումը, «ՌԱՕ- Ե- ԷՍ»-ը առաջիկա շաբաթվա ընթացքում ռուսական էժան գազով Հրազդանի Ջերմակայանում հավելյալ հոսանք է արտադրելու՝ Թբիլիսի արտահանելու նպատակով:

Ահա այսպես, ընդամենը մի տարում իշխանությունները՝ Քոչարյանի գլխավորությամբ, Ռուսաստանին տվեցին ԱԷԿ-ը, Հրազդանի ՋԵԿ-ն ու Սևան-Հրազդան հիդրոկայանների կասկադը: Ու մինչև հիմա չեն պատասխանել այն հարցին, թե ո՞նց գոյացավ այն պարտքը, որի դիմաց մեր օբյեկտները օտարներին տվեցին: 

Մինչև հիմա տնտեսական վագրային թռիչքներից են խոսում, թե Հայաստանը զարգանում էր յոթմղոնանոց քայլերով, բայց 40 մլն դոլար պարտքը չեն կարողացել մարել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   396 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ