...

Մսեղենը չենք զիջի

Մսեղենը չենք զիջի

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է. «2022թ. մարտի 15-ն է։ Այսօրվանից բոլոր հանրային սննդի հաստատություններում արգելվում է բոլոր տեսակի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը՝ Հայաստանը դասելով քաղաքակիրթ երկրների շարքին, որոնք ջանք են գործադրում ավելի առողջ միջավայր ապահովելու համար։

Առավոտյան Առողջապահության ազգային Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանի հետ այցելեցինք սրճարան, որպեսզի դիտարկենք օրենքի աշխատանքը և կարող ենք փաստել, որ առնվազն այստեղ այն աշխատում էր»:

«ՉԻ». Դե, շնորհավոր, ախպեր, շնորհավոր: Հերիք չէ, մտել ենք դեմոկրատական երկրների վիշի լիգա, մի հատ էլ դասվեցինք քաղաքակիրթ երկրների շարքին: Մեր 3000-ամյա պատմության մեջ դեռ այսքան դեմոկրատական ու քաղաքակիրթ չենք եղել: 

Մենակ թե մեզ մի բան է հետաքրքրում. այդ ո՞ր երկրներում է, որ ծխախոտի բոլոր տեսակներն իսպառ արգելված են սրճարաններում: Մենք էլ բարեկամ, ազգական, ընկեր ունենք դրսերում, ում հարցնում ենք, ասում են՝ նման բան չկա: Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա... ճշտել ենք. այո, փակ տարածքներում արգելված է, բայց բացօթյա սրճարաններում՝ ոչ: Ընդ որում, այդ սրճարանների հիմնական հաճախորդները նրանք են, ովքեր գալիս են, մի հատ սուրճ պատվիրում, ծխախոտով որոշ ժամանակ անցկացնում, գնում: 

Բա սրանք որտե՞ղ են պեղել այդ նորամուծությունները: Նույնիսկ էլեկտրոնային սիգարետն են արգելել: 

Դրա համար խորհուրդ ենք տալիս մեզ մոտ սրճարան գնալիս բռնոթի օգտագործել: Էն որ քթներն են քաշում: Դե հիմա ինչ անենք, պիտի յոլա գնանք, մինչև բռնոթին էլ չարգելեն: Հետո կմտածենք ծխախոտի ինչ-որ չիպեր մեր մեջ դնելու մասին, ինքնածխվենք: 

Հ.Գ. Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը, օրինակ, չի սիրում աղաման, դրանք սեղաններից հեռացնել է տալիս, չի սիրում ծխել, ծխելն արգելում է: Մեր վայը եկել է, եթե այդ ինչ-որ մեկը նաև բուսակեր լինի:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1070 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ