...

Նռան գույնը

Նռան գույնը

Ռոբերտ Քոչարյանը աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա»:

«ՉԻ». Մի հատ Արամ Հարությունյան անունով մարդ կար: Սա հայտնի էր նրանով, որ հենց նախագահական ընտրությունները գալիս էին, իր թեկնածությունը դնում էր: Այդ արանքում չորս տարի ընդհանրապես գոյություն չուներ:

Մենակ նախագահական ընտրություններին էր մասնակցում: Անունը Նուռ էինք դրել, որովհետև քարոզարշավի ժամանակ մի հատ վիդեոկլիպ էր ներկայացնում, որտեղ մի հատ նուռ էին ցուցադրում, վերջում էլ կոչ անում քվեարկել նրա օգտին: Երևի փող չուներ նոր վիդեոկլիպի համար, դրա համար էր նույնը պտտեցնում: Մասնակցում էր, ստանում իր օրինական 0,001 տոկոսն ու անհետանում: Մինչև հաջորդ ընտրությունները: 

Հիմա Ռոբերտ Քոչարյանը լրիվ մեզ այդ Նուռին է հիշեցնում: Ընտրություններից ընտրություն է ակտիվանում, իր մասին հիշեցնում, իսկ այդ 4-5 տարվա արանքում շատ-շատ գնում Էգեյան ծովում լող է տալիս, հետ գալիս: Ընտրությունները կգան, կստանա իր օրինական, եսիմ, մի 6-7 տոկոսը, ու նորից կգնա հանգստանալու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   69 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ