...

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Ռոբերտ Քոչարյանի հետ

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»՝ Ռոբերտ Քոչարյանի հետ

Բարի երեկո, եթերում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղն է: Այսօր մեր խաղին մասնակցում է «Ռոբերտ Քոչարյան» գրքի հեղինակ Ռոբերտ Քոչարյանը: Բարև ձեզ, պրն Քոչարյան:

-    Բառև ձեզ:

-    Եթե պատրաստ եք, սկսենք խաղը: Հիշեցնեմ, որ 5 հարցի ճիշտ պատասխանելու դեպքում կշահեք առնվազն 5000 դրամ, 10 հարցի դեպքում՝ 100000, իսկ գլխավոր մրցանակը 1 միլիոն դրամն է: Պատրա՞ստ եք:

-    Այո, իհառկե, պատռաստ եմ:

-    Եվ այսպես, սկսում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղը Ռոբերտ Քոչարյանի հետ: Հարց 1-ին. որտե՞ղ է տեղի ունեցել Ավարայրի ճակատամարտը. ա) «Առագաստ» սրճարանում, բ) Մյասնիկյան հրապարակում, գ) Ավարայրի դաշտում, դ) Բաղրամյան պողոտայում:

-    Կամուկացի մեջ եմ: Եկեք օգտվենք 50-50 հուշումից:

-    Հանում ենք 2 տարբերակը. մնացին բ և գ տարբերակները:

-    Հա՜, ուրեմն՝ Ավարայրի դաշտում: Ես որ գնացել էի փղի որսի, դրանից առաջ սովորել էի, թե ոնց են հայերը պառսիկների փղերը խփել: Մյասնիկյանում փղեր չէին եղել: Որ լինեին, քսի կտայի, հի-հի:

-    Ճիշտ է, 100 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Քանի՞ հարևան երկիր ունի Հայաստանը. ա) 1, բ) 3, գ) 4, դ) 5:

-    Դե, էդ հեշտ ա, տարբերակ «դ»՝ 5 հարևան:

-    Այսինքն, այդ ինչպե՞ս:

-    Հա, Ազեռբայջան, Վռաստան, Թուռքիա, Իռան, Պառսկաստան: Չեղա՞վ հինգ:

-    Նու, խաղի սկիզբն է, միգուցե օգտվեի՞ք որևէ հուշումից:

-    Լավ, դահլիճի օգնությունից օգտվենք:

-    Եվ այսպես, դահլիճը քվեարկեց: 99 տոկոսը գտնում է, որ Հայաստանն ունի 4 հարևան, և՝ տարօրինակ է, 1 տոկոսի կարծիքով, ունենք 5 հարևան: Հետաքրքիր է, թե ով է այդպես քվեարկել:

-    Էդ Վիկտոռն ա, ինձ հետ ա եկել: Նա ո՞նց կարա իմ ասածին համաձայն չլինի:

-    Եվ այսպես, 200 դրամը ձերն է, հաջորդ հարցը: Ո՞ր լեզվով է առաջին անգամ գրվել Ավետարանը. ա) հայերեն, բ) ռուսերեն, գ) լատիներեն, դ) ալբաներեն:

-    Իհարկե՝ ռուսերեն:

-    Բայց ինչո՞ւ:

-    Որովհետև ես ալբանացի եմ, հաստատ կիմանայի, հայերին չեմ սիրում, իսկ Ռուսաստանը մեր բարեկամ երկիրն ա: 

-    Դուք ունեք ևս մեկ հուշում: Խորհուրդ կտամ օգտվել: 

-    Դե ուրեմն, զանգ ընկերոջը: Զանգում ենք Գարեգինին:

-    Ո՞վ է Գարեգինը:

-    Իմ լավ ընկերն է: Տեռտեռ ա աշխատում: Ալո´, Գարի՞կ: Բարի օր: Ստեղ հարցնում են, թե որ լեզվով է առաջին անգամ գրվել Ավետարանը: Լատիներե՞ն: Բայց տենց լեզու կա՞: Վը, գյուդում չէի: Տարբերակ «գ», լատիներեն:

-    Բրավո, 500 դրամ: Հաջորդ հարցը ձեզ կբերի 1000 դրամ: Ո՞րն է երկրի գլխավոր իրավական մարմինը: ա) Սահմանադրական դատարանը, բ) կլանը, գ) սխոդկան, դ) ԺԵԿ-ը:

-    Սահմանադրական դատարանը չգիտեմ՝ ինչ ա, կլանը չի կարա լինի, որովհետև իմ կլանը Սերժիկի կլանին հավասար ա, ոչ մեկս վերխ չենք կարա վերցնենք: Էն վերջին երկու տարբերակից մեկն ա, հաստատ: Բայց դե, իմ կյանքի փորձով կարամ ասեմ, որ սխոդկան ա: 

-    Լավ ե՞ք մտածել: 

-    Հա, ինչքան կարևոր հարց եղել ա, բոլորը սխոդկեքումն են լուծվել: Տարբերակ «գ»՝ սխոդկա:

-    Ցավոք սրտի, դա սխալ պատասխան էր: Ճիշտ տարբերակը «ա»-ն էր: Ձեր արշավը դեպի 1 միլիոն դրամ կիսատ մնաց:

-    Ես էն տղեն չեմ, որ որևէ գործ կիսատ թողնեմ: Դու հլը քո հալը կտեսնես: 

-    Լավ, լավ, ավարտում ենք մեր հաղորդումը, ցտեսություն: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2155 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ