...

Ում առաջիկայում դատի կտա Քոչարյանը

Ում առաջիկայում դատի կտա Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ դատի է տվել ՀՀ Քրեակատարողական ծառայությանը: Իբր ինքը գտնվում է խոցելի խմբում և իրեն չէր կարելի պահել քրեակատարողական հիմնարկում:  

Ամենայն հավանականությամբ, քանի որ հիմա իր գործով դատավարություն չկա, նա չի ցանկանում հենց այնպես փոխանցել փաստաբանների ամսական աշխատավարձը և ստիպում է պարապ նստելու փոխարեն հայցադիմումներ գրել:

Առաջիկայում Քոչարյանը դատի է տալու:

1. Մարկ Ցուկերբերգին, քանի որ նրա սոցիալական ցանցում մշտապես ծաղրում են Քոչարյանի անցած և ներկա գործունեությունը;

2. Աֆրիկյան առյուծներին՝ ի պաշտպանություն իրեն որևէ հայտարարություն չտարածելու համար:

3. ՀՀ  պարետին՝ իր համար զբոսանքի հստակ ժամ չսահմանելու համար:

4. Կորոնավիրուսին՝ նաև իրեն սպառնալու համար:

5. Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությանը՝ իր 65- ամյակը լրանալու պատճառով:

6. Սոցիալական ապահովության նախարարությանը՝ իրեն սոցիալապես չաջակցելու համար:

7. Կրթության նախարարությանը՝ իր հետ հեռավար հայերեն չպարապելու համար:

8. Մայր Աթոռին՝ Հայր Մերը հեռավար չուսուցանելու համար:

9. Ալբանիայի Հանրապետությանը՝ իր քաղաքացիներին հայրենիք չտեղափոխելու համար:

10. ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ «7 օր», «Երևան Թուդեյ» և «5-րդ ալիք» չնայելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1960 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ