...

Պարոն Չարչյան, գլխի հատվածում վիրահատական միջամտություն եղե՞լ է

Պարոն Չարչյան, գլխի հատվածում վիրահատական միջամտություն եղե՞լ է

«1999 թվականից էս կողմ ոստիկանությունը կամ անվտանգությունը որևէ բիզնես մտե՞լ է, ստուգե՞լ է, մասկի շոու արե՞լ են, չգիտեմ` ինչ են արել, չի կարող լինել այդպիսի բան: Անվտանգությունը իրավունք ուներ միայն մաքսանենգության հարցերով զբաղվել: Դուք պետք է գործ ունենաք միայն հարկային մարմինների հետ: Այլ մարմիների հետ գործարար աշխարհը չպետք է առնչություն ունենա»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը աջակից գործարարների հետ հանդիպման ժամանակ:

«ՉԻ». Ճիշտն ասած, չենք կարողանում գտնել այդ տեսանյութը, որպեսզի տեսնենք, թե ինչ միմիկաներ է ընդունել Քոչարյանը վերոհիշյալ մտքերն արտահայտելիս: Կուշտունիցային հաստատ կհետաքրքրեր, թե մարդը դեմքի ինչ արտահայտությամբ է ասում մի սուտ, որի մասին գիտեն միլիոնավոր հայեր:

Հարկային և մաքսային մարմինների մասին մտավարժանքներ անելուց առաջ Քոչարյանը պետք է հիշի, որ տվյալ մարմինների՝ իր ժամանակի ղեկավար Արմեն Ավետիսյանը խոստովանել է, որ ապօրինի հարստացել է և պետությանն է հանձնել 15 միլիոն դոլարանոց հյուրանոց: Ավելին կհանձներ, եթե չլիներ գործող իշխանության ապիկարությունը: Հանձնելը որն է, նաև կպատմեր, թե ում բարձր հովանու ներքո է հարստացել:

Քոչարյանը թերևս մոռացել է, որ 2007 թվականին դեռ նախագահ էր, երբ ոստիկանությունը և ԱԱԾ-ն մասկի շոուներ էին կազմակերպում, օրինակ՝ Բջնի հանքային ջրերի գործարանում: Երևի այդ օրը նույնպես սափրված չի եղել և չի իմացել, թե ինչ է կատարվում:

Հ.Գ. Պետք է պաշտոնական հարցում անել բժիշկ Արմեն Չարչյանին, որը ներկայումս Քոչարյանի աջակիցն է: Պետք է հարցնել՝ արդյոք վիրահատական միջամտություն չի արվել գլխի շրջանում: Այլապես դժվար թե մարդը այս աստիճան մոռանար իր անցյալը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1191 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ