...

Պատերազմի էին պատրաստվում

Պատերազմի էին պատրաստվում

Օգոստոսը շոգ ամիս է: Բայց միայն շոգերով չէ, որ աչքի է ընկնում ամիսը: Սա այն ամիսն է, որը սկսվեց Արսեն Թորոսյանի հայտնի ստատուսով՝ խաղաղության անհրաժեշտության, խաբուսիկ ու սուտի «հաղթանակների» մասին: Հիշեցնենք, թե ինչ էր գրել.

«Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը։

Քարոզել են ազգի արտոնյալները, որ երբեք իրենք չէին զոհվելու, քարոզել են իրենց «ազգային» հռչակած կուսակցությունները, որ մահով են արդարացրել իրենց գոյությունը, քարոզել են մոլորված մարգինալներն ու ռոմանտիկները, քարոզել են՝ մեզ զոհվելու, և ոչ թե՝ ապրելու դատապարտող օտարները։

Խաղաղությունն անգին է»: Արսեն Թորոսյան, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, օգոստոսի 2, 2022թ.:

Բայց սա՝ 2022թ. օգոստոսին է գրվել, երբ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի ու Արցախի գոյությանը, ըստ այդմ՝ այս իշխանությունների գոյությանը:

Խաղաղություն են քարոզում: Իսկ հիմա ներկայացնենք մեկ այլ տեսակետ՝ նույնպես օգոստոսին արված, բայց 2014-ի: Որ հերթական անգամ համոզվեք, թե ինչ գին ունեն խաղաղության մասին այս իշխանությունների ներկայացուցիչների մտքերը:

«Պացիֆիզմը պատմության ընթացքում միշտ էլ ձախողել է, որովհետև պացիֆիստները մի հատ շատ կարևոր հանգամանք լավ չեն հասկացել, որ միջազգային հարաբերությունների կառուցվածքը երբեք թույլ չի տա իրենց երազած խաղաղությունը կառուցել: 

Անարխիկ համակարգի շրջանակներում խաղաղության միակ երաշխիքը ուժերի բալանսն է, իսկ բալանս պահելու համար պետք է պատրաստվել պատերազմի: Հա, ճիշտ է խաղաղասիրության լոզունգները ավելի սեքսի են, բայց ավելի աղետալի: 

Հ.Գ. Պատերազմին պատրաստվողները ավելի շատ խաղաղություն են բերել աշխարհին, քան՝ խաղաղության պատրաստվողները»: Արմեն Գրիգորյան, Անվտանգության Խորհրդի քարտուղար, օգոստոսի 7, 2014թ.: 

Ահա այսպիսին են եղել խաղաղության և պատերազմի մասին այս իշխանավորների պատկերացումները: Սկզբից քարոզել են պատերազմի օգուտների մասին, հետո իրենց ուզած այդ պատերազմը եղել է, քաղել են դրա «օգուտները», իսկ հիմա՝ խաղաղության անգին լինելու մասին են խոսում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1265 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ