...

Քաղաքական պատասխանատվության փոխարժեքը

Քաղաքական պատասխանատվության փոխարժեքը

Անդրադառնալով «կարմիր գծերի» վարձավճարների բարձրացման թեմային՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե «վերցնում ենք քաղաքական պատասխանատվությունը, բեռն էլ կրում ենք»։

Իրականում իրենք ոչ թե քաղաքական պատասխանատվությունն են վերցնում, այլ ՀՀ հպարտ քաղաքացիների 160 հազարական դրամները, բայց եթե պրն Ավինյանը գերադասում է նոր չափի միավոր սահմանել և 160 հազար դրամի անունը դնել «քաղաքական պատասխանատվություն» (կրճատ՝ քպ), ապա պետք է արձանագրել, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 0,47 քպ է, նվազագույն կենսաթոշակը՝ 0,22 քպ, իսկ ահա պրն Ավինյանի բազմաթիվ խորհրդականներից յուրաքանչյուրն ամսական ստանում է մոտ 4,1 քպ աշխատավարձ։ 

Իսկ նրանք, ովքեր առանձնակի դաժանությամբ կհիշեցնեն, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը պայքարում էր կարմիր գծերի դեմ, հաստատ տրամաբանության հետ խնդիր ունեն։ Իրականում Նիկոլը պայքարում էր էժա՛ն կարմիր գծերի դեմ, ու դրանք թանկացնելով՝ փաստացի կատարում է իր նախընտրական խոստումը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ