...

Քոչարյանը անճանաչելիորեն փոխվել է

Քոչարյանը անճանաչելիորեն փոխվել է

Համացանցում տարածվել է Ռոբերտ Քոչարյանի մի լուսանկար, որտեղ նա մայթին կանգնած, սպասում է, որ կանաչ լույսը վառվի, փողոցն անցնի: Նրա երկրպագուներից մեկը այդ առթիվ գրել է. «Իսկ մեզ տարիներ շարունակ լրիվ ուրիշ կերպ են ներկայացրել Քոչարյանին:
Հիմա իմ աչքի տեսածին հավատա՞մ, թե՞ միֆերին»:

«ՉԻ». Ճիշտն ասած, մենք էլ ենք ապշել: Ո՞վ կսպասեր, որ Ռոբերտ Քոչարյանը պահպանում է երթևեկության կանոնները: Ֆենոմենալ փաստ է: Իսկականից էլի, էս մարդուն ինչ անուն ասես, որ չէին կպցնում տարիներ շարունակ, իսկ նա, պարզվում է, կանգնում է կարմիր լույսի տակ:

Այո, պետք է խոստովանենք, որ Քոչարյանը լրիվ կերպարանափոխվել է: Հիմա, ասում են, որ իրեն բարևում են, տենց, առանձնապես միջադեպեր չեն գրանցվում:

Ավելին, մեր հավաստի տեղեկությունների համաձայն, վերջերս Ռ. Քոչարյանը մի ռեստորան է գնացել, որտեղ ինչ-որ ուտեստներ է պատվիրել, և վերջում «դա կապեկ» վճարել է: Մատուցողը հուզմունքից լացել է: 

Այսքանով ավարտենք. հուզմունքից չենք կարողանում գրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ