...

«Քսի» տալու արվեստը

«Քսի» տալու արվեստը

Քոչարյանական լրատվամիջոցներից մեկը՝ «5-րդ ալիքը» հաղորդում է պատրաստել. «Կենսաբանական զենք՝ աշխարհի դեմ. հետքերը Կիևից կարող են Երևան բերել»:

«ՉԻ». Այո, այո: Հենց այդպես: Ավելին, պետք է նաև հաղորդում պատրաստել, որ Զապորոժեի ատոմակայանից միջուկային թափոններ են բերել, տեղավորել կառավարության ավտոտնակում:

Իսկ ՔՊ գրասենյակում էլ վարձկան-ահաբեկիչներ են հավաքագրում՝ Ուկրաինայի «նացիկ» բանակի համար: Չմոռանաք, հա, անպայման «նացիկը» նշեք, որ Ռուսաստանի զայրույթը նաղդ լինի: Համ էլ Փաշինյանն ու Մակունցը Բորիս Ջոնսոնի հետ հույժ գաղտնի բանակցություններ են վարում՝ Հայաստանին վռազի մեջ ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու համար:

Իմիջիայլոց, էս վերջին «լուրի» պես մի բան էլ քոչարյանական մեկ այլ լրատվամիջոց էր գրել: Որ Ռուսաստանը զայրացած է Հայաստանի իշխանությունների վրա, քանի որ դրանք արևմտամետ են, խաղեր են տալիս Արևմուտքի հետ ու էս կարգի ինչ-որ այլ ղալաթներ:

Բալամ, մի հատ գուբերնատորի աթոռ տվեք էն «միակ տղամարդուն», դինջանա: Ծերից ծեր վաստակել է: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ