...

Շատ անգամ ավելի նվաստացուցիչ է

Շատ անգամ ավելի նվաստացուցիչ է

Աննա Հակոբյանը կիսվել է ռուսական «Կոմերսանտ» թերթի արդեն հայտնի դարձած հրապարակումով՝ Ալեն Սիմոնյանը հարցազրույց է տալիս ռուսական առաջին ալիքին: Դրանից հետո հարց է առաջանում՝ լավ, մեր ո՞ր մեղքի համար:

Այն, որ ռուսական քարոզչամեքենան ջանք չի խնայում ծաղրելու և խայտառակելու ձեր ամուսնուն ու քաղաքական առաջնորդին, որևէ կասկած չի հարուցում, բայց դուք ինչո՞ւ եք մասնակցում և տիրաժավորում այդ խրախճանքը:

Մի՞թե լրագրող լինելով չեք հասկացել, թե որքան ծաղրական է «Կոմերսանտի» հոդվածը: Մի՞թե այդքան գայթակղիչ էր «Օսկարի» պահը, որ չեք դիմացել: Իմիջիայլոց, «Օսկարի» անվանակարգերում կա նաև լավագույն կատակերգու անվանակարգը, գուցե «Կոմերսանտը» հենց այդտեղ է տեսնում Փաշինյանի շանսը:

Կամ համաձայնել պատասխանել առաջին ալիքի հարցերին, ստանալ մեկ հարց և պատասխանել, որ չեմ պատասխանելու, քանի որ դա կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել Հայաստանում: Գոնե Սերժ Սարգսյանի պես պատասխանեիք տհաճ հարցերին՝ ասեիք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հավատացեք, սա շատ անգամ ավելի նվաստացուցիչ է, քան նույն Սերժ Սարգսյանի՝ Վլադիմիր Պոզներին տված հայտնի հարցազրույցի կադրերը, որոնք դուք հաճույքով տարածում էիք հեղափոխության օրերին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   721 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ