...

Շախ ու պատ

Շախ ու պատ

Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով  ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում, ասել է. «Ժամանակավոր գործիք է հետագա կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում։ Սա որևէ կերպ ստատուս քվո չի երաշխավորում»։

«ՉԻ». Այսինքն, եթե Ադրբեջանը խախտի ստատուս քվոն, ռազմական գործողություններ հրահրի, ինչ-որ ուրիշ բաներ անի, ԵՄ դիտորդական առաքելությունը դիտելու է դա: Բայց ոչ ավելին:

Ուշադիր հետևելու է, թե ինչ է տեղի ունենում: Եթե դիտորդական առաքելության նպատակը դա է, այլ ոչ թե կանխարգելիչ քայլերը, ապա նույն դիտորդական առաքելությունը կարելի է նաև տնից կոմպով իրականացնել:

Իրականում խորվաթ պաշտոնյան շատ անկեղծ է. չի թաքցնում, որ իրենցից շատ բան կախված չէ, որ դիտորդական առաքելությունն ի վիճակի չէ և չունի որևէ մանդատ, որպեսզի թույլ չտա ստատուս-քվոյի որևէ փոփոխություն:

Սա նրանց համար ենք ասում, ովքեր համարյա էքստազի մեջ էին ընկել, երբ որոշում էր կայացվել ԵՄ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան: Մի քանիսը գրել էին՝ շախ ու մատ Ռուսաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, վերջիններիս ախորժակները փակվեցին և այլն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   350 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ