...

Շնորհավոր 10-ով 0-ն ու կործանումը

Շնորհավոր 10-ով 0-ն ու կործանումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Շնորհավորում եմ Տիգրան Ավինյանին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Երևանի թիմին՝ երեկվա բանավեճում ունեցած տպավորիչ ելույթի առիթով: 

Այս թիմին աներկբա կարելի է վստահել Երևան մայրաքաղաքի կառավարումը»:

«ՉԻ». Այնպիսի ոգևորությամբ ու պաթոսով է շնորհավորել, կարծես Լաչինի միջանքով հայկական ֆուռ է անցել: Նույնիսկ Անկախության օրն այսպես չէր շնորհավորել: 

Երնեկ մեզ, որ չենք տեսել Ավինյանի ելույթը, թե չէ հալվելու էինք, հիացմունքից շնչահեղձ լինեինք: 

Բա տակի քոմենթները. «Հիացած եմ այդ բանավեճում եղածներից Տիգրան Ավինյանի լուրջ, ողջախոհ, իմաստուն ու շատ համեստ պատասխաններից», «10:0 արեց բոլորին» ու էս կարգի բաներ: Այնպես լավ են գովել, քիչ է մնում՝ բռնենք, նայենք այդ բանավեճը: 

Չնայած, մեկն էլ գրել է. «Ձեզ միանշանակ կարելի է վստահել Հայաստանի կործանումը»: Այ, էս պահն է, որ մեր մեջ կասկածներ հարուցեց. աներկբա Երևանի կառավարումը վստահե՞լ, թե՞ Հայաստանի կործանումը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   446 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ