...

Սիրտները սպանություն է ուզում

Սիրտները սպանություն է ուզում

Ռոբերտ Քոչարյանի համակիրներից, Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին գրել է. «Պատմությունը ցույց է տվել, որ պետության անվտանգության ապահովման համար լինում են ժամանակներ, երբ պետք են քաղաքական սպանություններ»:

«ՉԻ». Դուք միայն մի բան մտածեք. բա որ սրանք իրենց իբր ընդդիմություն հալով են այսպիսի հայտարարություններ անում, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կանեն, եթե իշխանություն լինեն:

Չնայած՝ այնպես ենք հարցնում, կարծես չենք տեսել Քոչարյանի պաշտոնավարման տարիները: Փաստորեն այն, որ իր օրոք մոտ 40 բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ են եղել, հո հենց այնպես չե՞ն սպանել: Պետության անվտանգությունն են դրանով ապահովել: Դե հիմա, պետք է եղել, սպանել են: Պողոս Պողոսյանին էլ սպանել էին, որովհետև երևի պետականությանը սպառնալիք էր դարձել:

Արդեն հիմա հպարտանում են մարտի 1-ի ոճրագործությամբ, մենք վերջերս էինք գրել, որ եթե այսպես շարունակվի, մի օր էլ կհպարտանան հոկտեմբերի 27-ի սպանդով: Կասեն, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, պետությունը վարի էր գնալու: 

Ու սպանությունները արդարացնելու, դրանք քարոզելու քաղաքականությունն արդեն չեն էլ թաքցնում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1783 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ