...

Թուղթ ու գիր էլ արած կլինեն

Թուղթ ու գիր էլ արած կլինեն

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ասուլիսում անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է գնահատում գործող իշխանության գործունեությունը, ասել է. «Գնահատական տալուց առաջ պետք է սկսեմ նրանցից, ովքեր պետականություն ձևավորելու մեր երազանքները թաղեցին կոռուպցիայի, ինքնիշխանության ցածր մակարդակի, հակամարտությունների և այլ ճահիճների մեջ։ 

Այս ամենը բերեց նրան, ինչ ունենք այսօր»:

«ՉԻ». Այսինքն՝ էս մարդիկ 2018-ին եկել էին ոչ թե պետություն ղեկավարելու, այլ ինչ-որ երազանքներ իրականացնելու: 

Մինչև հիմա էլ չեն հասկացել, որ պետության համար պատասխանատվություն կրողներ են: Դրա համար նույնիսկ աշխատավարձ ու պարգևավճարներ են ստանում, այնքան շատ են ստանում, որ արդեն առանձնատներ են առնում:

Բայց չէ, չեն հասկանում, եկել են երազելու ու անընդհատ երազախաբ են լինում: Ոչ միայն գիշերը, այլ նաև օրվա մյուս ժամերին: 

Ասում են՝ ինչի՞ մինչև պատերազմը չէիք ընդունում Արցախի հարցի կարգավորման փաթեթը, ասում են՝ կոռուպցիա կար: 

Հարցնում են՝ ինչի՞ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի տարածք, ասում են՝ ինքնիշխանության ցածր մակարդակ կա: 

Ու այ սենց, բոլոր հարցերի պատասխաններն ունեն. ոչ միայն ուրիշ մարդիկ են մեղավոր իրենց բերած աղետների համար, այլև ճահիճները, արեգակի խավարումը, բիթքոինի կուրսը: Մի զարմացեք, վաղը դրանք էլ են պատճառ բերելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ