...

Տուզիկ չլինելու հետևանքները

Տուզիկ չլինելու հետևանքները

Երգչուհի Արմինե Գրիգորյանը իր կատարմամբ ռետրո-տեսահոլովակ է տեղադրել և գրել. «Վերջապես գտաաաաա: Ուղիղ 30 տարի առաջ... 1992 թիվ, իմ բոլոր տեսանյութերը 2000 թվ.-ից ջնջել են Հանրայինի արխիվից, բայց այս տեսահոլովակը հրաշքով պահպանվել է ի շնորհիվ մի չքնաղ, արվեստասեր կնոջ` Անետա Բադալյանի»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեցի՞ք երգչուհու այն խոսքին, որ իր բոլոր տեսանյութերը Հանրայինի արխիվից ջնջել են: 

Ժամանակն է, որ այս թեման էլ բացվի: Գիտեք, չէ՞, ինչի են ջնջել: Որովհետև Արմինե Գրիգորյանը չի ցանկացել Ռոբերտ Քոչարյանի տուզիկը լինել: Երբ Քոչարյանը 1998-ին իշխանությունը վերցրեց, սկսեց իրեն սպասարկող երգիչների, մտավորականների, շոու-բիզնեսի մեյմունների խավ ստեղծել: 

Իսկ ով չէր ցանկանում Քոչարյանի հլու-հնազանդ կամակատարը լինել, նրա հարցերն այսպես էին լուծում: Արմինե Գրիգորյանն աչքի է ընկել անկախ հայացքներով, արվեստում հաջողությունների է հասել իր սեփական քրտինքով, ոչ թե՝ իշխանության «պադաչկաներով», ունեցել է սեփական կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ու չի վախեցել դա արտահայտել: 

Այսպիսիներին Քոչարյանը վերաբերվում էր որպես անձնական թշնամու: Դրա համար կարգադրել է Հանրայինի արխիվից ջնջել, վերացնել, ընդհանրապես մոռացության մատնել Արմինե Գրիգորյանի տեսահոլովակները, նրա հետ կապված ռեպորտաժները: 

Այ, էս ա եղել Ռոբերտ Քոչարյանը: Գավառական քինախնդրությամբ տարիներ շարունակ մեր պատմությունը ջնջել է տվել: Խոսքը ոչ միայն Արմինե Գրիգորյանի մասին է:

Դուք չեք պատկերացնի, թե նույն մոլուցքով ոնց են Հանրայինի արխիվից հազարավոր բացառիկ փաստավավերագրական նյութեր վերացրել: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական գործունեության, ելույթների, հանդիպումների, ուշագրավ կադրերի հազարավոր կասետներ դրել, ջնջել են: Երբեմն, երբ հրապարակվում են տեսանյութեր՝ Տեր-Պետրոսյանի վերաբերյալ, դրանք Հանրայինի արխիվում չկան. մի մասը Առաջին նախագահի արխիվից են, մի մասը՝ նրա համակիրների, այդ տարիներին ռեպորտաժ պատրաստող լրագրողների: 

Նույնը Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի... մի խոսքով, 1990-ականների իշխանությունների վերաբերյալ արխիվային նյութերն են, որոնք Քոչարյանը ջնջել է տվել: Ջնջել է տվել, որ հանգիստ խղճով իր «խերոսական անցյալի» մասին ինքնակենսագրական հեքիաթները գրի, թե ոնց է մենակով հաղթանակներ «կռել»: Որ հանկարծ մեկը չասի. ընկեր ջան, էս ինչե՞ր ես գրել, բա էս կադրերը լրիվ ուրիշ բան են ասում, բա էս վիդեոյում դու չկաս, բայց էս հաղթանակի ժամանակ դու... նայի, տանդ նստած էիր, բա էս օպերացիան մշակողները այս մարդիկ են, բա դու որտե՞ղ ես, բա դու ո՞վ ես:  

Ու տեսեք, որ Արմինե Գրիգորյանի ուրախությանը չափ չկա, որ իր իսկ երգի կադրերն է գտել: Ու ինչքան մարդիկ կան, հրաշալի երգիչներ, մտավորականներ, որոնք այս պահին նախանձում են նրան, որովհետև իրենք դա էլ չունեն:

Հ.Գ. Պատկերացնում ենք, թե Հանրայինի արխիվից ինչքան կադրեր են ջնջել, որտեղ Քոչարյանն իրեն ալբանացի է համարում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ