...

Վատ խասյաթ է դարձել

Վատ խասյաթ է դարձել

«Հրապարակ»-ը գրել է. «Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անվան հետ կապվող լրատվամիջոցներում կրճատումներ են սկսվել։ Տարին բարեհաջող չի սկսվել մեր գործընկերների համար։ Մասնավորապես տեղեկացանք, որ Yerevan today.am լրատվական կայքի անձնակազմին ասել են, որ փետրվարի 1-ից նվազագույն կազմով են աշխատելու։ Այլ լրատվամիջոցներում ևս կրճատումներ կլինեն՝ պայմանավորված ֆինանսական խնդիրներով:

Գործընթացը նաև քաղաքական ենթատեքստ ունի․ թիմի հետ վերջին հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաղորդել է, որ որոշել է պասիվանալ, քանի որ աջուձախից իրեն մեղադրում են, թե դաշտը զբաղեցրել է, չի թողնում, որ նոր ընդդիմություն ձևավորվի։ Թիմին ասվել է՝ ձեր անելիքները կազմակերպելու հարցում ազատ եք»:

«ՉԻ». Որքան հիշում ենք, խորհրդարանական վերջին ընտրություններից առաջ Ռոբերտ Քոչարյանին առաջարկել էին պասիվանալ, ավելի ճիշտ իշխանության հայտ չներկայացնել, թողնել, որ նոր ընդդիմություն ձևավորվի: Բարով-խերով այդ առաջարկը մերժեց: Տեսանք՝ ինչ եղավ. տոննաներով փող ծախսեցին, ճոխ-ճոխ միտինգներ կազմակերպեցին ու... ընտրություններում խայտառակ եղան: 

Ու եթե «Հրապարակը» ճիշտ է գրում, ստացվում է, որ Քոչարյանը մի երկու տարի հետո ընդունում է այն առաջարկը, որն արվել էր ընտրություններից առաջ:

Երևի մոտը խասյաթ է՝ մերժել նորմալ, փաստարկված, տրամաբանական առաջարկները, անտեսել այն զգուշացումները, որ առաջարկը չընդունելու դեպքում ավելի վատ վիճակ է ստեղծվելու, իսկ հետո` 2, 10, 20 տարի հետո ստեղծվի այն վատ վիճակը, որի մասին զգուշացրել էին, և որը չէր լինի, եթե ժամանակին մի քիչ ավելի շատ պետության մասին մտածեր, ոչ թե՝ իշխանություն վերցնելու: 

Հիմա հերթական վատ վիճակն է, որը ստեղծվել է նաև իր պատճառով, ու այս անգամ անմիջականորեն ինքն է տուժել: Չնայած չգիտենք՝ ինքն ընդհանրապես ֆինանսապես կարո՞ղ է տուժել: Տուժելու են իր կողմից վերահսկվող լրատվամիջոցները:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1348 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ