...

Վախեցածը

Վախեցածը

Կառավարության նիստից հետո ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի ցանկացել ճեպազրույց տալ լրագրողներին, որոնցից մեկը հարցրել է. «Մենակ թուրք գործընկերների համար եք գնո՞ւմ, պարոն Միրզոյան»: Նախարարը այդ խոսքերից հետո մոտեցել է լրագրողներին և ասել. «Նախ ես ձեր ասածը համարում եմ վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք, ոչ արհեստավարժ։ Երկրորդ՝ սա լրագրողական  մասնագիտական գործունեություն չէ, սա քաղաքական ակցիա է։ Ամոթ ձեզ»։

«ՉԻ». Արտառոց է: Այսինքն՝ Արարատ Միրզոյանը հայ լրագրողների հետ զրուցելու ժամանակ չունի, բայց ահա լրագրողների դիտողությանը պատասխանելու համար ժամանակ ունի: 

Ընդ որում, թվում է, թե հենց ԱԳ նախարարը պիտի շահագրգռված լիներ ճեպազրույց տալ լրագրողներին, վազելով մոտենար նրանց, որովհետև կարևոր, բոլորին հետաքրքրող թեմա կա, Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ Հայաստանն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին երկու վիճահարույց կետերը:

Ու փոխանակ պարզաբանի Ադրբեջանի հայտարարությունը, թողնում, փախչում է, մի հատ էլ ամոթանք է տալիս: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   359 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ