Ֆեյսբուքում ստեղծվել է «Համախմբում Ռոբերտ Քոչարյանի շուրջ» էջ:
«ՉԻ». Քոչարյանի կողմնակիցներն այն ակտիվորեն տարածում և գովազդում են:
Հիմա կամ Քոչարյանի պաշտոնական գրասենյակը պետք է հերքի իր որևէ կապը հիշյալ նախաձեռնության հետ և պարզաբանի, որ ոչ մի նման ցանկություն չունի, կամ էլ ակնհայտ կդառնա, որ ամբաստանյալ Քոչարյանը զբաղված է պատերազմող երկրում խառնակչություններ տարածելով և երկիշխանություն հաստատելու մտադրություն ունի:
Թերևս ոգևորվեցին, որ հասարակության մի մասը ցանկանում է ներքաղաքական հակասությունները մի կողմ դրվեն: Իրենց թվաց, թե իշխանությունը վերցնելու լավագույն պահն է, քանի դեռ լեգիտիմ իշխանությունը զբաղված է արտաքին թշնամու դեմ կենաց-մահու պատերազմ մղելով:
Հասարակությունը չի կարող համախմբվել մեկի շուրջ, որն ամենից շատ վնասն է հասցրել Արցախին ու բանակին: Արցախը դուրս է թողել բանակցային գործընթացից, իսկ բանակի վերազինումը ստորադասվել է անձնական հարստության կուտակմանը:
ԱԱԾ-ն շատ արագ պետք է բացահայտի վերոհիշյալ խմբի ադմիններին և ենթարկի ամենախիստ պատասխանատվության: Նաև պետք է բացահայտվի, թե դրանք ինչ կապերի մեջ են Քոչարյանի մտերիմների հետ: