...

Խաղաղություն մուրալու արվեստը

Խաղաղություն մուրալու արվեստը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Զինաթափման համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է. «Հայաստանը նաև առաջարկում է խաղաղության պայմանագրին ընդառաջ ստորագրել սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ և չհարձակման պայմանագիր, եթե վերջինիս ստորագրումը հավելյալ ժամանակ պահանջի կոնսենսուսի հասնելու համար»:

«ՉԻ». Ենթադրենք, Ադրբեջանը համաձայնվում է և մինչև խաղաղության պայմանագիր ստորագրելը սպառազինությունների վերահսկման երկկողմ մեխանիզմ ու չհարձակման պայմանագիր է ստորագրում:

Դա նշանակում է, որ Ադրբեջանը մեր սպառազինությունները վերահսկելու հնարավորություն է ստանում: Մենք էլ՝ իրենցը: 

Իսկ եթե դրանից հետո Ադրբեջանը հրաժարվի խաղաղության պայմանագիր ստորագրե՞լ: Արդեն ճշտելով մեր սպառազինությունները, ռազմական հնարավորությունները, ռեսուրսները: 

Խաղաղության պայմանագիրը հենց չհարձակման, միմյանց դեմ ագրեսիա չիրականացնելու պայմանագիր է: 

Եթե խաղաղության պայմանագիր չի ստորագրվում, ապա դրանից առաջ ինչ ուզում եք ստորագրեք, կոպեկի արժեք չունի: 

Խաղաղություն մուրալով՝ խաղաղություն չեն ստանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   229 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ