...

Խեղճ Վազգենին որտեղի՞ց այդքան փող

Խեղճ Վազգենին որտեղի՞ց այդքան փող

«Վարչապետը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ, Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: 

Ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ստեղծված իրավիճակում որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները։ Այս իրավիճակից միակ ճիշտ ելքը տեսնում է 52 միլիարդ դրամի ձևակերպումը՝ որպես կառավարության պարտք Հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով։ Հիմնադրամը, իր հերթին, ըստ Քոչարյանի, պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»։

Սա հատված էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:

«ՉԻ». Տպավորություն է, որ Քոչարյանը դարձել է Փաշինյանի палочка-выручалочка-ն: Հենց վերջինը հայտնվում է որևէ դժվար կացության մեջ, հայտնվում է առաջինը, անում հայտարարություն կամ մեկնաբանություն, որը ստվերում է վարչապետի արարքը կամ խոսքը:

Կլինի՞ սուս մնաք, տեսնենք՝ ինչ պատասխան են տալիս բարձրացված հարցերին, ինչպես են փորձում դուրս գալ անհարմար վիճակից: Իսկ Քոչարյանի մեկնաբանությունների արդյունքում փոխվում են շեշտադրումները և օրակարգը: Հասարակությունը կենտրոնանում է հարց բարձրացնողի անձի վրա՝ օբյեկտիվորեն նշելով, որ ով, ով, բայց Քոչարյանը ճիշտ կանի խուսափի պետության փողերի մասին անհանգստություններ արտահայտելուց:

Իմիջիայլոց, ամեն վայրկյան իշխանափոխություն եք խոստանում, ինչո՞ւ եք վատություն անում հաջորդ կառավարությանը և նրա վրա 52 միլիարդի պարտք դնում: Խեղճ Վազգեն Մանուկյանին որտեղի՞ց այդքան փող:

Հ.Գ. Ափսոս Քըրք Քըրքորյանը ժառանգներ չունի, հանգիստ կարող էին դիմել դատարան և Լինսի հիմնադրամի վատնած գումարները ձևակերպել իբրև Քոչարյանի կամ նրա ժառանգների պարտք: Հաստատ պակաս տեղին չէր լինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ